Գորիսի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է
Այսօր՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արթիկի, Վարդենիսի և Վայքի տարածաշրջաններում տեղում է ձյուն:
Գորիսի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Այս մասին հայտնում են տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում