Ա. Սեդրակյան. Ռուսաստանը խախտում է ներքին գործընկերային հիմունքները (տեսանյութ)
«Դա նրանց իրավունքն է, թե ում զենք կվաճառեն և ով կացանկանա այդ զենքը գնել, բայց համարելով մեզ ստրատեգիական գործընկերներ, իրավունք ունենք մտահոգություն արտահայտելու, մանավանդ որ դա տեղին է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր նման տեսակետ հայտնեց ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Մարտիրոսյանը:
Հանդիպմանը ներկա «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի կարծիքով էլ, Ռուսաստանի ստրատեգիական գործընկերները պետք է համապատասխան ռեակցիաներ դրսևորեն Ռուսաստանի նման քայլերի հանդեպ, որոնք, ըստ բանախոսի, քաղաքական քայլեր են:
«Մինսկի անդամ երկրները որոշակի համաձայնություն են ստորագրել, որ չեն նպաստելու կոնֆլիկտի սրմանը, այդ թվում նաև զենքի վաճառքին, բայց զենքի վաճառքը հասել է 5 մլրդի: Ռուսաստանն իր անվտանգության բոլոր խոստումները խախտում է, խախտում է Մինսկի խմբի համաձայնագրի կետերը, ներքին գործընկերային հիմունքները»,-նշեց Ա. Սեդրակյանը:
Լ. Մարտիրոսյանն էլ ավելացրեց. «Այո, Հայաստանում որևէ մեկին չի կարող ուրախացնել, որ Ռուսաստանը զենք է վաճառում մեր ուղղակի հակառակորդին, բայց միևնույն ժամանակ մենք որևէ օրինական իրավունք չունենք դրա դեմն առնելու»:
Անդրադառնալով Աստանայում ԵՏՄ անդամ պետությունների հավաքին` Հայաստանին չհրավիրելու փաստին, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահն ասաց, որ Հայաստանը ԵՏՄ-ում չի դիտարկվում որպես լիարժեք գործընկեր, այլապես թեկուզ արձանագրային հրավերք կստանար:
ԵՏՄ և ԵՄ ՀՀ համագործակցության մասին բանախոսների տեսակետներն առավել մանրամասն՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին