Հետազոտություն. Ինտերնետից օգտվելը ստիպում է մարդկանց համարել իրենց ավելի խելացի
Գիտնականները պարզել են, որ ինտերնետում անհրաժեշտ տեղեկատվության անընդհատ փնտրտուքը ստիպում է օգտատերերին խառնել հեշտությամբ ստացած տեղեկատվությունն իրենց սեփականի հետ: Դրա արդյունքում մարդիկ սկսկում են իրենց կարծել ավելի խելացի, քան իրականում կան: Գազետա.ռու -ի տեղեկացմամբ, հետազոտության արդյունքը հրապարակվել է Тhe Journal of Experimental Psychology կայքում:
Գիտնականները տարբեր փորձեր են արել, որոնց մասնակցել է ավելի քան հազար մարդ: Մարդիկ բաժանվել են երկու խմբի. մի խմբում ընդգրկվել են նրանք, ովքեր այս կամ այն հարցի պատասխանը փնտրել են ինտերնետում, մյուս խմբում նրանք, ովքեր տեղեկատվության այլ աղբյուրներ են օգտագործել:
Փորձերից առաջ և հետո մասնակիցներին խնդրել են գնահատել սեփական ունակությունները: Հետազոտության արդյունքը ցույց է տվել, որ ինտերնետում տեղեկատվություն փնտրողները, ովքեր հեշտությամբ ստացել են իրենց անհրաժեշտ պատասխանները, սկսել են կարծել, որ ավելի խելացի են, քան կան իրականում: Իսկ այն մասնակիցները, ովքեր տեղեկատվություն են փնտրել գրքերում և ամսագրերում, հակված չեն եղել գերագնահատել իրենց ունակությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան