Ջոն Լենոնի առաջին կինը մահացել է
Հռչակավոր «Բիթլզ» խմբի հիմնադիրներից Ջոն Լենոնի առաջին կինը՝ Սինթիա Լենոնը այսօր, ապրիլի 1-ին մահացել է:
«Նա մահացել է Իսպանիայում, Մայորկայի իր տանը՝ քաջ պայքար մղելով քաղցկեղի դեմ»,- նշվում է նրա ընտանիքի տարածած հայտարարության մեջ, փոխանցում է Reuters-ը:
Ըստ աղբյուրի, նրա որդին՝ Ջուլիան Լենոնը մոր կողքին է եղել:
75-ամյա Սինթիա Լենոնը նշանավոր ռոք երաաժիշտի հետ ամուսնացել էր 1962 թվականին, իսկ 68-ին ամուսնալուծվել էին, քանի որ Ջոն Լենոնը սիրահարվել էր ճապոնացի դերասանուհի Յոկո Օնոյին: