Օբաման հանել է Եգիպտոսին զենք մատակարարելու սահմանափակումը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանել է Եգիպտոսին զենք մատակարարելու սահմանափակումը, որը մտցվել էր նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի իշխանությունը տապալելուց հետո: Այս մասին հայտնում է New York Times-ը:
Օբամայի այս որոշումը թույլ կտա ԱՄՆ-ին իրականացնել 2013 թվականին հետաձգված գործարքը, որով նախատեսվում էր Եգիպտոսին տրամադրել 12 F-16 կործանիչ, 20 հականավային Harpoon հրթիռներ և մինչև 125 M1A1 Abrams տանկ:
Պարբերականի` Սպիտակ տան զրուցակիցը նշել է, որ զենքի մատակարարման վերսկսումը կապված չէ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող դեպքերի` Եմենի հակամարտության ու Սիրիայում և Իրաքում ԻԼԻՊ-ի հաջողությունների հետ:
Հիշեցնենք, որ Մուրսիի իշխանությունը տապալվել էր 2013 թվականի հուլիսի 3-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ