Orange-ը 20 գյուղերի երեխաներին հնարավորություն է տալիս նկարչության մասնագիտական դասեր ստանալ
Այսօր Orange-ը հայտարարել է «Նկարիր քո երազանքը» հատուկ նախագծի մեկնարկը: Նախագծի շրջանակներում գերմանահայ նկարիչ Միսակ Այունցը կայցելի Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի և Վայոց Ձորի մարզերի 20 գյուղեր և նկարչության դասեր կտա 3-10 տարեկան երեխաներին:
Orange-ի հանրային կապերի ծառայությունից հայտնում են, որ այցելությունների ընթացքում յուրաքանչյուր գյուղում կկազմակերպվի լավագույն նկարների ցուցահանդես, իսկ ընտրված լավագույն նկարները կցուցադրվեն հունիսի 1-ին Երևանում կայանալիք ցուցահանդեսում:
«Շատ ուրախ ենք այսօր հայտարարել այս գեղեցիկ նախաձեռնության մեկնարկը, որը նպատակ ունի գյուղական համայնքների երեխաներին նկարչության հիմունքներ ստանալու հնարավորություն ընձեռել և բացահայտել վաղվա հնարավոր սարյաններին ու պիկասոներին: Կարծում ենք, որ պրոֆեսիոնալ նկարչի ուղղորդումն ու անհատական մոտեցումը թույլ կտան ոչ միայն բացահայտել երեխաների ստեղծագործական ներուժը, այլ նաև խրախուսել նրանց շարունակել զարգացնել իրենց տաղանդը», - ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
Այցելություններն արդեն մեկնարկել են և այսօր Միսակն Արմավիրի մարզի Գետաշեն գյուղում է, որտեղի մանկապարտեզի և դպրոցի սաների համար արդեն մեկնարկել են նկարչության դասերը:
Այցերի մանրամասներին և ժամանակացույցին կարելի է ծանոթանալ՝ այցելելով Orange Armenia-ի կայքից:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին