Արագածոտնի մարզպետի եղբոր մեքենայի վրա սրբապատկեր, ծաղիկներ են հայտնաբերել
Այսօր առավոտյան Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի եղբոր մեքենայի վրա սրբապատկեր, ծաղիկներ ու կնոջ պայուսակ են հայտնաբերել: Այդ մասին տեղեկությունը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ինքը մարզպետը:
Նրա խոսքով, «ինչ-որ հոգեկան հիվանդ մի կին» ապրիլմեկյան չար կատակ է խաղացել:
«Մենք նրան չենք ճանաչում, մի հոգեկան հիվանդի մեկը կլինի էլի»,-ասաց մարզպետը՝ նշելով, որ իրենք մինչ այդ սպառնալիքներ կամ հեռախոսազանգեր չեն ստացել:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին