Մահացել է աշխարհի ամենատարեց կինը
Ճապոնիայում մահացել է աշխարհի ամենատարեց կինը՝ Միսաու Օկավան. մարտին լրացել էր նրա 117-ամյակը: Այդ մասին տեղեկությունը տարածել են բժշկական հաստատության աշխատակիցները, որտեղ ինքը ապրում էր վերջին մի քանի տարիներին, փոխանցում է ТАСС-ը:
Ըստ աղբյուրի, բժիշկները պնդել են, որ տիկին Օկավան առողջական խնդիրներ չունի: 1898 թվականի մարտի 5-ին ծնված Օկավայի՝ աշխարհի ամենատարեց կնոջ կարգավիճակը ամրագրվել է Գինեսի ռեկորդների գրքում: Նրանից հետո այժմ աշխարհի ամենատարեց մարդը դարձավ ամերիկուհի Հերտրուդա Ուիվերը, ով ծնվել է 1898 թվականի հուլիսի 4-ին: