Տուն մաքրելն ամրացնում է տարեցների առողջությունը
65 -94 տարեկան 337 մարդու շրջանում անցկացրած հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ տունը մաքրելն ամրապնդում է մասնակիցների ֆիզիկական առողջությունը, այլև նպաստում է էմոցիոնալ կայունության մակարդակի բարելավմանը:
Հետազոտողները նկատել են, այն տարեցները, ովքեր տանը մաքրություն ու կարգ ու կանոն են պահպանում, ֆիզիկապես ավելի առողջ են, իսկ էմոցիոնալ առումով ավելի կայուն, քան նստակյացները:
«Մեդդեյլի.ռու»-ի փոխանցմամբ, գիտնականները կոչ են անում սահմանափակ հնարավորություններով ու խրոնիկ հիվանդություններով տարեցներին մնալ ակտիվ, կատարել պարզ վարժություններ, օրինակ վեր կենալ աթոռից, ապա նորից նստել:
Ավելի վաղ գիտնականները հայտարարել էին, թե օրվա մեջ 60 վայրկյան ակտիվությունը կարող է նվազեցնել ինսուլտի ու սրտանոթային հիվանդությունների վտանգը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ