«Փրկենք Հայոց Անին». Պարացույց՝ Հանրապետության հրապարակում (լուսանկարներ)
Երևանի Հանրապետության հրապարակում «Հայ ասպետ» ԿԲՀ-ն կազմակերպել էր 1500 պատանիների մասնակցությամբ ֆլեշ-մոբ՝ «Փրկենք Հայոց Անին» խորագրով:
Եկեղեցու զանգերի ղողանջների տակ հրապարակ մտան 1500 պատանի և գրավելով իրենց տեղերը՝ նստեցին 5 րոպեանոց նստացույցի, որի ընթացքում հրապարակում տեղակայված մոնիտորին ցուցադրվեց Անիի ներկայիս վիճակի մասին պատմող տեսաֆիլմ, թե ինչպես են թուրքերը վերանորգում Անիի հայկական եկեղեցիները՝ փորձելով դրանք ապահայկականացնել:
Այնուհետև հնչեց «Դարձիր, իմ Անի» երգը և սկսվեց պարացույցը, որի ավարտից հետո «Տեսնեմ Անին» երգի տակ սպիտակ շորեր հագած հրեշտակ-փոքրիկները (նժդեհիկներ) բոլոր մասնակիցներին բաժանեցին մոմակալով վառվող մոմեր: Բեմ բարձրացավ տեր Շահենը: Հնչեց ընդհանուր աղոթք, որից հետո «Սուրբերու աչեր» երգի տակ բոլոր մասնակիցները դանդաղ հեռացան հրապարակից՝ իրենց փոխարեն թողնելով վառվող մոմերը: Վառվող մոմերի շարքերով անցան հրեշտակները՝ կարմիր կակաչներ շաղ տալով ամբողջ հրապարակում՝ որպես խորհրդանիշ թափված անմեղ արյան:
Ողջ ֆոտոշարքն այստեղ