Huffington Post. Հայոց ցեղասպանության ժխտումն առավել դաժան է դարձնում աշխարհը
Հատվածներ Huffington Post-ում լույս տեսած` Հայոց ցեղասպանության մասին հոդվածից.
«Հայ մտացածին քույրիկ ունեմ: Իրականում, նա նաեւ քո քույրն է, այն առումով, որ մենազնից յուրաքանչյուրը Սիրիայում ունի մտացածին ութամյա քույր, ով վերջին մի քանի տարիների ընթացքում վախենում է իր կյանքի համար: Իմ մնացածին քույրը չորս տարեկան է, ով շատ է խոսում, հաճախ շեղում է ուշադրությունը, չի սիրում չամիչով թխվածքաբլիթ եւ սպանվել է 1916 թվականին: Որեւէ մեկը ատրճանակ չի դրել իր գլխին եւ սպանել: Նրա ծնողները սպանվել էին, եւ նա պարզապես չուներ ոչ ուտելիք, ոչ խնամք եւ ոչ էլ պատշատ ապաստարան: Նա պարզապես անհետացել է: Ես չեմ կարող հաղթահարել նրա մահը եւ տառապանքները, թեեւ ցանկանում եմ եւ պետք է հաղթահարեմ: Ես պետք է հիշեմ նրան եւ հարգեմ նրա հիշատակը, նրա կյանքը եւ մահը:
Խնդիրը կայանում է նրանում, որ ես այդպես էլ չեմ հասնում այն կետին, երբ պետք է սգամ նրա համար, քանի որ իմ հայ քույրիկն ամեն տարի մահանում է կրկին ու կրկին: Մենք բոլորս մնացել ենք 1915-16 թվականներում: Թուրքական ժխտողականությունը (եւ դրա միջազգային աջակիցները) թույլ չի տալիս նրան խաղաղությամբ հանգչել: Թուրքական ժխտողականություն նշում է, որ «հավանաբար նա չի մահացել: Կամ գուցե նա մահացել է, բայց դա ամբողջությամբ իր մեղքն է, քանի որ հայերը բացահայտորեն ապստամբում էին պետության դեմ:
Դա պետք է որ շատ հետաքրքիր պատերազմի տարատեսակ լիներ, որում երբեմնի հզոր կայսրության գոյությանն այնպես էին սպառնում չարսամյա երեխաները եւ ծերերը, որ կարելի էր «ինքնապաշտպանության» հիմքերից ելնելով սպանել նրանց:
Որոշ գիտնականներ նշում են, որ ցեղասպանության ժխտողականությունը ցեղասպանության վերջին փուլն է: Սակայն հայերի պարագայում դա շարունակական գործընթացի մասն էր: Այն տարբերվում է այլ ցեղասպանությունների ժխտողականությունից, քանի որ միայն առաջ է մղում տեղի ունեցածի արդարացումներ: Մեկ դար շարունակ, ի պատասխան «G» բառի ցանկացած կիրառման առաջ են քաշվում պատճառներ, թե ինչու 20-րդ տարի առաջին ցեղասպանությունն արժանի չէ հիշատակման, ինչու այն պարզապես պետք է իրականացվեր եւ ինչու դրա զոհերը անձամբ են պատասխանատու իրենց ճակատագրի համար:
1915-16 թվականի իրագործածների մեղքը պարզ է, սակայն ցեղասպանության արդարացում իրագործողների մեղքը ըմբռնումից վեր է:
«Ամեն անգամ, երբ աշխարհի առաջնորդներից մեկը կիրառում է «G» բառը, թուրքական ժխտողականությունն արձագանքում է, եւ իմ հայ քույրը ստիպված է լինում կրկին մահանալ: Արդեն իսկ մեկ դար լինելով ցեղասպանության դժոխքի շրջանակում, ժամանակ է, որպեսզի մենք բոլորս կիրառենք «G» բառը եւ մեկընդմիշտ ավարտենք դա», -ամփոփում հեղինակը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ