Ա. Ադիբեկյան. 100-ամյակի խնդիրն այն չէ, որ ողբանք, լաց լինենք, այլ միավորվենք (տեսանյութ)
«Տորթ են վաճառում՝ անմոռուկով, այդ տորթը կարելի՞ է ուտել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյակի շրջանակներում կիրառվող խորհրդանիշների և ատրիբուտների կիրառության մասին՝ նման հարցադրում արեց` ընդգծելով, որ դա լուրջ սոցիալ-հոգեբանական խնդիր է:
Նա նշեց, որ «Հիշում եմ և պահանջում» կարգախոսը սուգն և համախմբվածությունն է ներկայացնում. «Սրանց տարբեր հոգեբանական խննդիրներ են ներկայացնում: Երբ նայում ենք երկրորդ մասին, կարող է լինել պաստառ, երգ, ռազմական մարշ, բայց ոչ տորթ կամ կարկանդակ»:
Նրա խոսքերով 100-ամյակի խնդիրն այն չէ, որ ողբանք, լաց լինենք, այլ միավորվելու խնդիրն է:
Հանդիպմանը ներկա հոգեբան Ռուբեն Աղզումցյանն էլ ավելացրեց, որ նկատվում են այդ խորհրդանիշների ոչ ճիշտ կիրառումներ:
«Այսօր իմացա, որ շրջաններից մեկի դպրոցում դասը նվիրում են 100-ամյակին: Դա նշանակում է արժեզրկել, երբ նորմալ, ամենաօրյա դասը նվիրվում է 100-ամյակին»,-ասաց հոգեբանը:
Նրա դիտարկմամբ, Հայոց ցեղասպանությունը հշել է պետք ոչ թե ողբալով, այլ պահանջելով:
Բանախոսների նկատառումները խորհրդանիշների և ատրիբուտների անընդունելի կիրառության մասին մանրամասն՝ տեսանյութում: