Հասարակություն 14:53 21/04/2015

Հ. Նաղդալյան. ԵԽԽՎ-ում ցեղասպանության հայտարարությունը կլրացնի Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևը

Panorama.am-ի թղթակցի հարցազրույցը Ստրասբուրգում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի հետ։

-Տիկին Նաղդալյան, մեկնարկեց ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը։ Ինչպիսի՞ն է այս նստաշրջանում ԵԽԽՎ օրակարգը։

-ԵԽԽՎ այս նստաշրջանը, ընդհանուր առմամբ, կարելի է ասել, լարված չէ։ Խնդրահարույց հարցերը, որոնք բավական ժամանակ օրակարգում են Ուկրաինան է, ՌԴ պատվիրակության նկատմամբ պատժամիջոցները, որի վերանայման հարցն այս օրակարգից հանվեց, քանի որ մոնիտորինգի կոմիտեն որևէ առաջընթաց չէր գրանցել։

Բյուրոյի զեկույցում, որը ներկայացրեց նախորդ լիագումար նիստի աշխատանքները, նշվեցին ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորի տարածաշրջանային այցերը, այդ թվում Թուրքիա և Հայաստան կատարած այցերի մասին։ Ընդգծենք, որ այցից հետո տիկին Բրասյորը կարծիք հայտնեց, Հայաստանը բավական կայուն առաջընթաց է արձանագրում ժողովրդավարության ուղղությամբ և մոնիտորինգային պարտավորությունների կատարման մեջ։ Թեև, ինչպես ասել է տիկին Բրասյորը, անելիքները դեռ շատ են, բայց կայուն առաջընթացն արդեն իսկ գնահատական է, հատկապես եթե համեմատենք հարևան երկրում տեղի ունեցող իրավիճակի շուրջ ԵԽԽՎ-ի գնահատականների հետ՝ քաղբանտարկյալներ, մարդու իրավունքների խախտումներ, իրավապաշտպանների ձերբակալություններ։

ԵԽԽՎ շրջանակներում տարբեր երկրների պատվիրակներն արդեն բավական ժամանակ է, ինչ ուշադրության կենտրոնում են պահում Ադրբեջանում մարդու իրավունքների հարցերը և բազմաթիվ քննարկումներ են կազմակերպվում այդ հարցերի շուրջ, և այսօր էլ կրկին ԵԽԽՎ-ում մի շարք պատգամավորների կողմից նախաձեռնվել է քննարկում` Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների հարցի շուրջ։ Որքան ավելի սրվում են գնահատականներն Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված, այնքան ավելի ադրբեջանցիներն աշխատում են բարձրագոչ հայտարարություններով միջազգային և հենց իրենց հանրության ուշադրությունը շեղել ներքին խնդիրներից։

-ԵԽԽՎ-ում նախօրեին տեղի ունեցավ Թուրքիայի կողմից կազմակերպված ցուցահանդեսի բացում, որի խորագիրն արդեն իսկ բավական խնդրահարույց է՝ «Ապահով ապաստան Թուրքիա», որտեղ ներկայացվում է Թուրքիայի պատմության ողջ ընթացքում և հատկապես Օսմանյան կայսրությունում աշխարհի տարբեր ազգերին Թուրքիայի կողմից ապաստանի տրամադրման պատմությունը։ Ի՞նչ կասեք այս ցուցահանդեսի և խորագրի մասին, որը գտնվում է հայոց ցեղասպանության վերաբերյալ ցուցահանդեսի կողքին։

-Այս ցուցահանդեսը, իմ կարծիքով, «Գալիպոլիի տոնակատարությունների» շարքից է։ Ցուցահանդեսի նպատակը կրկին նույն է, այն է՝ շեղել ուշադրությունը իրադարձությունից, ինչպես Գալիպոլին էր, որը նախորդ տարիներին երբևիցե չի նշվել ապրիլի 24-ին, ասենք 97 ամյակը նշվել է մարտի 18-ին, սակայն այս տարի հայոց ցեղասպանության 100-ամյակից միջազգային հանրության ուշադրությունը շեղելու, այն ստվերելու համար տեղափոխվեց ապրիլի 24-ին։ Այս ցուցահանդեսն էլ նույն հնարքն է, նույն ձեռագիրն է նկատվում. շեղել խորհրդարանականների ուշադրությունը ցեղասպանության 100-ամյակի թեմայից և փորձել ստվերել «Հայերը աշխարհի լրատվամիջոցների առաջին էջերին՝ 100 տարի առաջ» ցուցահանդեսի բացումը: Իհարկե, ներկայացնել Թուրքիան որպես ապահով հանգրվան ժողովուրդների համար ընդհանրապես, իսկ առավելապես այս օրերին, պարզապես փարիսեցիություն է, պատմությունը խեղաթյուրելու, կեղծելու ևս մեկ փորձ:

-Տիկին Նաղդալյան, ԵԽԽՎ-ում նախապատրաստվում է նաև հայտարարություն ցեղասպանության վերաբերյալ՝ «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակում»։ Ի՞նչ է այն իրենից ներկայացնում։

-Շատ կարևոր է այս հայտարարությունը, որին արդեն միացել է ԵԽԽՎ շուրջ 190 պատվիրակ՝ ավելի քան 40 անդամ-երկրներից։ Սա աննախադեպ է, կարծում եմ, դժվար է հիշել Եվրոպայի խորհրդում որևէ փաստաթուղթ, որի տակ ստորագրած կլինեն այսքան մեծ թվով պատվիրակներ, և հայտարարությանը միանալու գործընթացը շարունակվում է։ Մենք կունենանք բավական ծանրակշիռ մի փաստաթուղթ ՝ ստորագրյալների հեղինակային մեծ կշռով։ ԵԽԽՎ-ում ընդունված այս փաստաթուղթը գալիս է լրացնելու Եվրախորհրդարանի վերջերս ընդունած բանաձևին։

-Ի՞նչ ընթացքում է գտնվում ԵԽԽՎ-ում՝ «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների աճ» վերնագրված զեկույցի պատրաստումը։ Հայկական պատվիրակությությունը հայտարարել էր, որ բոյկոտում է զեկույցի պատրաստաման աշխատանքները, որի զեկուցողն է Ռոբերտ Ուոլտերը, ով արդեն իսկ զեկույցի պատրաստաման համար փաստահավաք այցով այցելել է Ադրբեջան։ ՀՀ դիրքորոշումը շարունակո՞ւմ է լինել չմասնակցությունը զեկույցի պատրաստմանը, թե ոչ։

-Այո՛, Ռոբերտ Ուոլտերը կատարել է փաստահավաք այց Ադրբեջան և դիմել է նամակով Հայաստանի պատվիրակությանը՝ նաև Հայաստան փաստահավաք առաքելություն իրականացնելու համար։ Մենք վերահաստատել ենք մեր պատվիրակության վերաբերմոունքն այս զեկույցի նկատմամբ. մեզ համար այն անընդունելի է, ոչ միայն որպես կանխակալ և պատվիրված զեկույց, այլև, որ ամենակարևորն է, որպես Մինսկի խմբի շրջանակներում ընթացող խաղաղ բանակցային գործընթացի ոչ ադրբեջանանպաստ ընթացքից խուսափելու ճանապարհ։ Նախօրեին իմ ելույթում ես խոսեցի այն մասին, որ մեր՝ զեկույցին դեմ լինելու հիմնավորումն այն է, որ ոչ թե չենք ցանկանում որևէ զեկույց լինի, այլ նման վերաբերմունքը քաջալերանք է, որն ազդում է ադրբեջանական կողմի վրա, ակտիվանում է նրանց ռազմական հռետորաբանությունը, սադրանքներն ու դիվերսիաները սահաններում։ Ահավասիկ, սահմանային միջադեպերի և զոհերի թիվը` ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմից, ամառվանից մինչ օրս խիստ աճել է:

Հակամարտության լուծման հայկական դիրքորոշումը մնում է նույնը` այն պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում, խաղաղ բանակցությունների միջոցով` Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք սկզբունքների հիման վրա:

Բացի այս, շատ կարևոր ենք համարում և քննարկում ենք այն հարցը, որ Ղարաբաղի հետ կապված բոլոր խնդիրներում պետք է հարաբերվել Լեռնային Ղարաբաղի, նրա ընտրված իշխանությունների հետ։ Եվրոպայի խորհուրդն ունի այսպիսի աշխատանքի փորձ, որը եղել է Կոսովոյի, Կիպրոսի, այսօր էլ Պաղեստինի հետ։ Եվ մենք պնդում ենք, որ անհրաժեշտ է համագործակցություն հաստատել նաև Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ։

Հարցազրույցը՝ Աննա Մկրտչյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am
13:17
25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. Բանակը գցել են քացու տակ
25-օրյա զորահավաքի մասնակից Սուրեն Մանուչարյանը որոշել է ֆեյսբուքում պատմել հավաքի ընթացքում տեսածը։ Նա գրում է. ««...Միակ...
Աղբյուր` Panorama.am
12:57
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Աղբյուր` Panorama.am
12:43
Ֆրանսիական կողմն Ակադեմիական քաղաքի ծրագիրը որակել է համարձակ, հավակնոտ և գրավիչ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել...
Աղբյուր` Panorama.am
12:33
Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. Թաթոյան
«Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու...
Աղբյուր` Panorama.am
12:30
Հայաստանը 29.94 տոննա հումանիտար բեռ կուղարկի Գազայի հատված
«Մարդասիրական օգնության շրջանակներում  տեղահանված անձանց կառավարության կողմից առաջարկվում է տրամադրել մթերք և...
Աղբյուր` Panorama.am
12:29
Քաղաքագետ. Ալեն Սիմոնյանը թող իրան քաղաքական ծաղրածուի տեղ չդնի
«Ալեն Սիմոնյանը թող իրեն քաղաքական ծաղրածուի տեղ չդնի։ Ֆեյք, ֆալստարտ ու նման բառերը բնորոշ են իրենց իշխանությանը»,-Panorama.am-ի...
Աղբյուր` Panorama.am
12:16
Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան
Երևանում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20․․․+22 աստիճանի
Աղբյուր` Panorama.am
11:52
Վճարված ռոյալթիներից 1 մլրդ 51 մլն դրամը հատկացվեց ազդակիր համայնքներին
«Նախագծով նախատեսվում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի 6 համայնքներին, որոնք միասին ընդգրկում են 33 ազդակիր բնակավայր,...
Աղբյուր` Panorama.am
11:42
«Արտավազդ»-ի մրցանակակիրները
Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների...
Աղբյուր` Panorama.am
11:31
ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակների գործողությունները սպառնալիք են Հայաստանի անվտանգության համար. Փաշինյան
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}