Հասարակություն 10:23 21/04/2015

Երկրագնդի և Հայաստանի 2014 թվականի կլիմայական նկարագիրը

Նախորդ տարի Հայաստանի համար տաք տարի է եղել: Միջին տարեկան ջերմաստիճանը նորմայից (5.50C) 1.50C բարձր է եղել և կազմել է 7.00C: 2014 թվականը տաք տարիների շարքում եղել է չորրորդը: Ամենատաք տարին դիտարկումների ողջ ժամանակահատվածում եղել է 2010 թվականը (շեղումը` 2,90C), երկրորդ ամենատաք տարին՝ 1998թ. (շեղումը` 2,00C), երրորդը` 1966 թ. (շեղումը` 1,90C ): Այս մասին է վկայում անցկացված ուսումնասիրությունը, որի արդյունքները ներկայացնում է  տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայության տնօրեն Լևոն Վարդանյանը. Տեղեկատվությունը` ՏԿԱԻՆ պաշտոնական կայքից: 

Ամեն տարի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը հանրությանը ներկայացնում է երկրագնդի կլիմայի վիճակը, որն ամփոփում են Մեծ Բրիտանիայի Հադլեի Կենտրոնում՝ ԱՄՆ օվկիանոսների և մթնոլորտի հետազոտության Ազգային կառավարման կլիմայական տվյալների Ազգային կենտրոնի, Գոդդարդի անվան տիեզերական հետազոտությունների Ինստիտուտի և Ճապոնական օդերևութաբանական գործակալության կողմից: Ըստ այդ գնահատականների 2014 թվականի գլոբալ գետնամերձ միջին ջերմաստիճանը մոտ է եղել վերջին 165 տարիների գործիքային դիտարկումների ամենատաք տարիների ջերմաստիճաններին, ընդ որում` եղել է ամենատաքը: Յուրաքանչյուր տարի նմանատիպ ուսումնասիրություններ իրականացվում են նաև Հայաստանում՝ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության կողմից:

Հայաստանում 2013-2014 թթ. ձմռանը օդի ջերմաստիճանը 0.7 0C-ով, իսկ տեղումները 24%-ով ցածր էին նորմայից: Չափազանց ցուրտ էր 2013թ դեկտեմբերը, որը եղել է երկրորդ ամենացուրտ ամիսը 2002թ. հետո: Երևանում դիտված բացարձակ նվազագույն ջերմաստիճանը դիտվել է -17.70C (2002թ.՝ -20.00C), սակայն, ըստ միջին ամսական ջերմաստիճանի, սա առաջին ամենացուրտ դեկտեմբերն էր Երևան քաղաքի համար՝ միջին ամսական ջերմաստիճանը կազմել է -7.20C (2002թ.՝ -5.80C):

Գարնանը օդի միջին ջերմաստիճանը գերազանցել է նորման (4.40C) 2.50C-ով, սակայն տեղումները եղել են նորմայից (211մմ) պակաս և կազմել 194.8 մմ: Հայաստանի ողջ տարածքում ամառը տաք էր և չոր, հատկապես երկրորդ կեսին: Օդի ջերմաստիճանը նորմայից (15.70C) բարձր էր 20C -ով, իսկ տեղումները` պակաս, մոտ 20մմ-ով (նորման148մմ):

Աշնանը օդի միջին ջերմաստիճանը նորմայի (7.20C) սահմաններում էր, իսկ տեղումների քանակը գերազանցել էր նորման (119մմ) գրեթե 32մմ-ով: Հարկ է նշել, որ օդի միջին ջերմաստիճանը սեպտեմբերին բարձր էր նորմայից (16-170C) 1-20C-ով, իսկ հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին` նորմայի սահմաններում (8.70C) և ցածր 2.00C-ով: Մթնոլորտային տեղումները սեպտեմբերին կազմել են 53.5մմ, հոկտեմբերին՝ 40.1մմ, նոյեմբերին` 56.8մմ:

Դեկտեմբերին օդի միջին ամսական ջերմաստիճանը նորմայից (-3.90C) բարձր էր 2.3 0C-ով, իսկ տեղումների քանակը կազմել է նորմայի (38մմ) 50%-ը: Ապրիլի սկզբին հանրապետության հովտային շրջաններում դիտվեցին բացասական ջերմաստիճաններ, ինչը ուժեղ ցրտահարությունների պատճառ հանդիսացավ և զգալի վնաս հասցրեց գյուղատնտեսությանը:

Օգոստոսին օդի ջերմաստիճանի դրական շեղումը կազմեց 3.50 C, որը համարվում է ամենաշոգ օգոստոսը՝ սկսած 1981թ-ից: Երևանում օդի օրական միջին ջերմաստիճանի բարձր արժեքները բավական երկար պահպանվեցին, որը բերեց աննախադեպ ջերմային ալիքների դիտման (20 դեպք): Երկրորդ ամենաշոգ օգոստոսը դիտվել է 2006 թվականին (ջերմային ալիքների 17 դեպք):

2014թ. ՀՀ տարածքում դիտվել են թվով 67 Օդերևութաբանական վտանգավոր երևույթներ. 25 մ/վ և ավելի արագությամբ ուժեղ քամիների 27 դեպք, 20 մմ-ից ավել տրամագծով կարկուտի 10 դեպք, 12 ժամվա ընթացքում 30 մմ-ից ավել տեղումների 16 դեպք, 12 ժամվա ընթացքում 20 մմ-ից ավել ձյան 21 դեպք: Այս երևույթները զգալի վնաս են հասցրել երկրի տնտեսությանը:

Երկրագնդի  2014 թ. միջին գլոբալ ջերմաստիճանը 0.57±0.09°C-ով բարձր է եղել 1961-1990թթ. միջին (14°C) արժեքից, ինչպես նաև 0.08°C-ով բարձր է եղել վերջին 10 տարիների (2005-2014 թթ.) միջին արժեքից և կազմել է 0.5 °C:
Ըստ դասակարգման 2014թ. 0.57±0.09°C կազմող անոմալիայի մեծությանը հաջորդում են երեք ամենատաք` 2010 (0.55±0.09 °C), 2005 (0.54±0.09 °C) և 1998 (0.52±0.09 °C) թվականները:

Երկրագնդի 2014թ. միջին ջերմաստիճանը ցամաքի հատվածների մեծ մասի համար բարձր էր երկարաժամկետ միջին արժեքից: Ցամաքի մակերևույթի վրա օդի միջինացված ջերմաստիճանը գնահատվել է 0.88±0.20°C-ով բարձր 1961-1990թթ. միջին արժեքից, որը հանդիսանում է դիտարկումների պատմության մեջ չորրորդ` ամենաբարձրը: 2014թ. ամենաբարձր ջերմաստիճանային շեղումները դիտվել են առանձնապես Հյուսիսային Ամերիկայի արևմտյան մասում, ներառյալ Ալյասկան, Եվրասիայի արևմտյան մասում, Աֆրիկայի զգալի մասում, Ավստրալիայի հարավային և արևմտյան մասերում: ԱՄՆ-ի և Կանադայի զգալի հատվածներում դիտվել են միջինից զգալիորեն ցածր ջերմաստիճաններ:

2014 թ. տեղումների գլոբալ միջին քանակը մոտ է եղել երկարաժամկետ միջին արժեքին, որը կազմում է 1033 մմ: Տեղումների առանձնապես ցածր քանակ է դիտվել ԱՄՆ հարավ-արևմտյան, Չինաստանի հյուսիս-արևելյան և Բրազիլիայի արևելյան մասերում: Այդ շրջանները 2014 թ. ենթարկվել են երաշտների ազդեցությանը: Մեծաքանակ տարեկան տեղումներ դիտվել են Արգենտինայի հյուսիսային մասում, Բոլիվիայում, Պարագվայում և Բրազիլիայի հարավային մասում, ինչպես նաև Բալկաններում: Երկրագնդի վրա ձնածածկույթի գնահատման ԱՄՆ-ի Ռուտգերսի Համալսարանի ձյան Գլոբալ լաբորատորիայի տվյալներով, հյուսիսային կիսագնդում ձմռան ընթացքում ձնածածկույթը եղել է ավելի բարձր, քան բազմայա միջին արժեքը, իսկ գարնանային ձնածածկույթը եղել է երրորդ ամենացածրը՝ 1966 թ. սկած և կազմել է մոտ 28 մլն կմ2, իսկ աշնանը, ընդհակառակը, ձնածածկույթը ամենամեծն է եղել հյուսիսային կիսագնդում` 22.2 մլն կմ2:

Նմանատիպ վերլուծությունները Եվրոպայի համար ցույց են տալիս, որ 2014 թ. ամբողջ Եվրոպայում ջերմաստիճանները միջիններից զգալիորեն բարձր են եղել, ընդ որում մի շարք երկրներում դիտվել են ռեկորդային կամ դրան մոտ տարեկան ջերմաստիճաններ: Եվրոպական 19 երկրներում տարին եղել է ամենատաքը:

Տարեկան կտրվածքով հունվարը ամենատաքն է եղել Ֆրանսիայում` 1990թ. ի վեր և երրորդը ամենատաքերի շարքում՝ Պորտուգալիայում (1931-ից) և Իսպանիայում (1961-ից): Շվեդիայի առանձին շրջաններում եղել է ամենատաք մարտը 1859թ. ի վեր: Եվրոպայի շատ երկրներում ամառը սովորականից տաք էր: Օրինակ, Նորվեգիայում դիտվել է ամենատաք հուլիսը՝ ամբողջ դիտարկումների ընթացքում, ընդ որում, 4.3°C-ով բարձր է եղել միջին արժեքից և 1°C-ով բարձր՝ նախորդ ռեկորդից: Դանիայում հուլիսը 1874թ. սկսած երկրորդ ամենատաք հուլիսն էր: Ֆինլանդիան հուլիսի կեսից մինչև օգոստոսի կեսը գտնվում էր ջերմային ալիքների ազդեցության տակ, ընդ որում Հելսինկիում այն պահպանվեց ռեկորդային` 26 օրացուցային օր:

Տեղումների տարեկան քանակը նորմայից բարձր էր Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայի արևմուտքում, Պիրենեյան թերակղզու արևմտյան շրջաններում, Իտալիայում և, առանձնապես, Բալկաններում: Նորվեգիայում, Իսպանիայի և Ֆրանսիայի արևելյան շրջաններում տեղումները նորմայից ավելի սակավ էին: Մեծ Բրիտանիայում ձմեռային տեղումների քանակը հունվարին և փետրվարին միջին արժեքի նկատմամբ կազմել է 177 %, և այդ ձմեռը դարձավ ամենախոնավը Մեծ Բրիտանիայում՝ դիտարկումների ողջ շրջանի ընթացքում: Տեղատարափ անձրևները մայիսի 12-18-ին առաջացրեցին հեղեղներ և սողանքներ Բոսնիայում և Հերցեգովինայում, Խորվաթիայում և Սերբիայում:

Ամենամեծ վնասը պատճառվել էր Սերբիային, որտեղ տուժել էին մոտ 1.6 մլն մարդ: Հուլիսը և օգոստոսը շատ խոնավ էին Ֆրանսիայում, Շվեյցարիայում և Լյուքսեմբուրգում: Սեպտեմբերին Բալկանների հարավային շրջաններում միջին ամսական արժեքի նկատմամբ տեղացել է 250 % տեղում, Չեխիայում՝ տեղ-տեղ 332 %, իսկ Թուրքիայի որոշ շրջաններում` 500 %-ից ավելի:

Ցանկացած մակարդակով ամենամյա այս վերլուծությունները վկայում են, որ երկրագնդի վրա կլիմայի փոփոխությունը իրոք տեղի ունի, սակայն այն տարածաժամանակային կտրվածքով փոփոխական է, իսկ կլիմայի փոփոխությամբ պայմանավորված կլիմայական ռիսկերը, գումարային կտրվածքով՝ աճում են:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:52
Ցեղասպանվեցինք, որովհետև առավել հավատացինք թշնամու բարեգթությանը, քան մեր քաջությանը. Արշակ Սրբազան Խաչատրյան
Հանրապետության հրապարակից մեկնարկած ջահերով երթը հասավ Եղեռնի զոհերի հուշահամալիր։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ Սրբազան...
Աղբյուր` Panorama.am
23:13
Freedom House-ն անդրադարձել է ՀՀ-ում ոստիկանության դրսևորած բռնություններին և ճնշումներին
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր X-ի միկրոբլոգում գրել է. «Մենք մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
22:56
Անցած տարի այս օրը Ալիևը տեղադրեց ապօրինի անցակետը Բերձորի միջանցքում, իսկ մեկ տարի անց՝ սյունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Բեգլարյան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրում է. «Տավուշի գյուղերը չպետք է տրվեն Ադրբեջանին, և իշխանությունների այդ...
Աղբյուր` Panorama.am
22:45
Ցեղասպանության զոհերի էլեկտրոնային շտեմարանի ձևավորման աշխատանքները սառեցվե՞լ են
Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ գործող իշխանությունների հակասական հայտարարություններն ու քայլերը շարունակվում են: Մինչ իշխանության...
Աղբյուր` Panorama.am
22:10
ՄԻՊ արագ արձագանքման խումբը Նոյեմբերյանի ոստիկանությունում է՝ տեսակցելու ազատությունից զրկվածներին
ՀՀ ՄԻՊ գրասենյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին...
Աղբյուր` Panorama.am
21:56
Կիրանցի հատվածում այս պահին ճանապարհը փակ է, այնտեղ ջահերով երթ է անցկացվում
Տավուշի Կիրանց գյուղում էլ են ջահերով երթ անցկացնում։ Տեղացիները ջահերով հավաքվել են տեղի եկեղեցու բակում։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
21:45
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ջահերով երթի առաջին ջահը վառվեց Թուրքիայի և Ադրբեջանի այրվող դրոշների կրակից
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական ջահերով երթը։ Երթի մեկնարկին այրվեցին...
Աղբյուր` Panorama.am
21:40
Արմեն Գրիգորյանը չի մեկնի Սանկտ Պետերբուրգ
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից հայտնում են.  «ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մեկնի...
Աղբյուր` Panorama.am
21:32
Արևմուտքը Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու փորձերում ձգտում են ապակայունացնել Հարավային Կովկասը. ՌԴ ԱԳՆ
Հավաքական Արևմուտքի երկրները Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու փորձերում ձգտում են ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում։...
Աղբյուր` Panorama.am
21:08
Բերման է ենթարկվել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման խորհրդի անդամ Միքայել Մարտիրոսյանը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Ոստիկանները բերման են ենթակել քաղաքագետ Սուրեն...
Աղբյուր` Panorama.am
20:54
Սուրեն Պետրոսյանին տանում են Նոյեմբերյանի բաժին
Սուրեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջում հայտնում են․ «Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին, նրան տանում են Նոյեմբերյանի...
Աղբյուր` Panorama.am
20:50
Բագրատ սրբազանի գործունեությունը այդ առկայծումներից մեկն է․ Մանուկ Հերգնյան
Տնտեսագետ Մանուկ Հերգնյանը գրում է․ «Երբ մի օր այս նվաղած վիճակից հայ ժողովուրդը վեր կանգնի՝ ստացված խորը հոգեբանական վնասվածքը...
Աղբյուր` Panorama.am
20:25
Տավուշցիներին ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում, իրավիճակը լարված է
Ոստիկաններն ուժով հեռացնում են քաղաքացիներին փողոցից՝ կիրառելով բիրտ ուժ։ Կան նաև բերման ենթարկված քաղաքացիներ։ Ոստիկանները ուժով մեքենաները...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Ճանաչումից՝ հատուցում». մեկնարկեց ավանդական ջահերով երթը
Հանրապետության հրապարակից մեկնարկեց «Ճանաչումից՝ հատուցում» խորագրով ավանդական ջահերով երթը։ Բազմաթիվ քաղաքացիներ եկել են...
Աղբյուր` Panorama.am
20:01
Փաշինյանին հեռացնելու ամենաճիշտ ճանապարհն անվստահություն հայտնելն է․ Սերժ Սարգսյան
«Որևէ մեկն ի վիճակի չէ ցեղասպանությունը կասկածի տակ առնելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։...
Աղբյուր` Panorama.am
19:43
Խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ
Դիվանագետների համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել՝ հայոց ցեղասպանության   109-րդ տարելիցի կապակցությամբ, որում ասվում...
Աղբյուր` Panorama.am
19:31
«Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանն ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «ադրբեջանական մշակութային ժառանգություն»
«Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենը» ահազանգում է․ Ադրբեջանի պետական վարչակարգը շարունակում է յուրացնել...
Աղբյուր` Panorama.am
19:22
Ցեղասպանությանը կանանցից ու երեխաներից կազմված քարավանները դիտավորյալ թողտվությամբ ենթարկվում էին ավազակային հարձակումների
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի բացվել է «Հայ կինը՝ ցեղասպանության զոհ և հերոս» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։
Աղբյուր` Panorama.am
19:17
«Տղերք ջան, եկեք դուք ճանապարհը փակեք, մենք էլ գնանք էնտեղ կանգնենք, ձեզ օրհնենք»․ հոգևորականը՝ ոստիկաններին
«Տղերք ջան, եկեք դուք ճանապարհը փակեք, մենք էլ գնանք էնտեղ կանգնենք, ձեզ օրհնենք»,- ասաց հոգևորականը՝ դիմելով  ոստիկաններին։...
Աղբյուր` Panorama.am
19:03
«Իմնեմնիմի»-ի հաջորդ հերթապահներն են Վարուժան Գեղամյանը ու Սուրեն Սարգսյանը
«Իմնեմնիմի»-ի  հաջորդ հերթապահներն են  թյուրքագետ Վարուժան Գեղամյանը և քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։ Այս առիթով փաստաբան...
Աղբյուր` Panorama.am
18:43
Ոստիկանը զգուշացրեց Սրբազանին՝ ճանապարհ չփակեք
Տավուշցիները փակում են Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ մեծ թվով ոստիկաններ են արդեն բերվել։ Ոստիկանը Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:31
Վահրամ Տեր-Մաթևոսյան. Էրդողանի հայտարարությունը վիրավորանք է, անարգանք, հանդուգն ու անընդունելի
Իրաքից Թուրքիա վերադառնալիս այսօր՝ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Ցեղասպանության տարելիցի նախօրեին, Ռեջեփ  Էրդողանը հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տեղավորվում է...
Աղբյուր` Panorama.am
18:23
Մեծ թվով ոստիկանանական ուժեր են կենտրոնացվել Այրում -Բագրատաշեն ճանապարհին
Մեծ թվով ոստիկանանական ուժեր են կենտրոնացվել Այրում -Բագրատաշեն ճանապարհին։ Տավուշցիները փորձում են փակել Բագրատաշենի անցակետ տանող...
Աղբյուր` Panorama.am
18:14
Ռուսաստանը մտահոգված է, որ Թուրքիայի ազգային ավիափոխադրողը ռուսաֆոբիա է դրսևորում
 Մարդու իրավունքների ոլորտում միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովը սպասում է, որ թուրքական իշխանությունները բացատրություն տան...
Աղբյուր` Panorama.am
18:04
Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ այսօր Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Ցեղասպանված հուշարձաններ» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիբեռհանցագործներն ավելի հաճախ են կիրառում կապալառուների միջոցով գրոհներ
Առավել հաճախ օգտագործվող սկզբնական վեկտորների եռյակ 2023-ին մտել են հաճախ փոքր և միջին բիզնեսի սեգմենտում գտնվող կապալառուների միջոցով...
Աղբյուր` Panorama.am
17:55
Բագրատ Սրբազանը դիմեց Սասուն Միքայելյանին
Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին կոչ արեց վերջ դնել  իրենց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Սյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ
Սյունիքում տրամադրությունները լարված են ու, բնականաբար, ի աջակցություն տավուշցիների են։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Գորիսի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»
18:05 23/04/2024

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}