«Կնքահայրը» նշում է ծննդյան օրը (լուսանկարներ)
Օսկարակիր, «Ոսկե գլոբուս», «Էմմի», «Վենետիկի» և այլ փառատոների մրցանակակիր: Նրա անունն ընդգրկված է ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցանկում: Ալ Պաչինո՝ նույն ինքը «Կնքահայրը» ֆիլմի դոն Կոռլեոնեն:
1940 թվականի հենց այս օրը Նյու Յորքում իտալոամերիկացի Սալավատորե և Ռոզի Պաչինոների ընտանիքում է ծնվել Ալ Պաչինոն։
Ալ Պաչինոյի նորամուտը կինոյում կայացել է 1969 թվականին «Ես, Նատալի» ֆիլմում, որտեղ նա խաղացել է երկրորդ պլանի դեր։ 1971 թվականին նկարահանվում է «Խառնաշփոթ Նիդլ-Պարկում» ֆիլմի գլխավոր դերում, որտեղ նրա խաղը նկատում է Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան և հրավիրում նրան խաղալու հանրահայտ «Կնքահայրը» ֆիլմում, չնայած որ այդ դերի համար քննարկվում էին այդ ժամանակի ամերիկյան շատ կայացած դերասանների թեկնածություն, օրինակ՝ Ջեք Նիկոլսոն, Ուորեն Բիթի:
«Կնոջ բույրը» ֆիլմում խաղացած պաշտոնաթող կույր զինվորական Ֆրենկ Սլեյդի դերի համար ստացել է Օսկար «Լավագույն դերասան» անվակարգում:
Ալ Պաչինոն հաջողությամբ խաղում է նաև թատրոնում։ 1977 թվականին պարգևատրվել է թատրոնի հեղինակավոր «Տոնի» մրցանակով։ Դերասանուհի Էլլեն Բերստինի հետ միասին գլխավորում է Նյու-Յորքի դերասանական ստուդիան։
Ալ Պաչինոն խաղացել է 40-ից ավելի ֆիլմերում, 3-ական ֆիլմի ռեժիսոր և պրոդյուսեր է։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները