Ջավախահայերի «ուղերձը»՝ Թուրքիային (լուսանկարներ)
Նախօրեին Ախալքալաքի հայերը ուղերձ են հղել Թուրքիային՝ վրաց-թուրքական սահմանի մոտ վառվող թիվ «100»-ի տեսքով: Այս մասին հայտնում է jnews.ge կայքը:
Ախալքալաքի բերդի մոտ երեկոյան շրջանի բոլոր գյուղերից երիտասարդները հավաքվել էին մեքենաներով երթի՝ դեպի Թուրքիայի սահմանի մոտ գտնվող Կարծախ գյուղ: Հայաստանի և Վրաստանի դրոշներով 40 մեքենայից բաղկացած շարասյունը շարժվել է Ախալքալաք-Կարծախ մայրուղով:
Շարասյունը ուղեկցել են ոստիկանության մեքենան: Երթի կազմակերպիչները՝ «Զորի Զորյան» երիտասարդական միության անդամները, հայտնել են, որ երթն անցկացնելու թույլտվությունը նախօրոք էին ստացել:
Կարծախ տանող ճանապարհին երթին միացել են տարբեր գյուղերի երիտասարդներ իրենց մեքենաներով: Հասնելով Կարծախ գյուղ՝ մասնակիցները ծաղիկներ են դրել Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հուշարձանին և շարժվել դեպի վրաց-թուրքական սահմանի մոտ գտնվող սարի այն հատվածը, որը, երթի մասնակիցների խոսքերով, տեսանելի է Թուրքիայի սահմանակից գյուղերին:
Շարասյունը կանգնել է սահմանի և Կարծախի միջև: Մասնակիցների մեծամասնությունը ոտքով բարձրացել են սարը՝ իրենց հետ վերցնելով Թուրքիային մեղադրող պաստառներ և դրոշներ: Մինչ այդ, երեք օրվա ընթացքում երիտասարդները ոտքով սար էին բարձրացրել 100 անվադող, պատկերելու 100 թիվը:
Երեկ երեկոյան, սարի դոշին մասնակիցները «Ճանաչում, դատապարտում» վանկարկումներով այրեցին անվադողերով պատկերված «100» թիվը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին