«Եղբայրական Հայաստանին և ԴԺՀ-ում ապրող բոլոր հայերին ցանկանում ենք խաղաղ երկինք և բարօրություն»
Ազգայնականությունը և կրոնական այլատյացությունը չպետք է տեղ ունենան ժամանակակից աշխարհում: «Ռիա նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ` նախօրեին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հայ ժողովրդին ուղղված ուղերձում ասել է Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն:
«Այսօր մարդկության պատմության մեջ ամենաողբերգական իրադարձություններից մեկի` Հայոց ցեղասպանության ողբերգական տարելիցի օրն է: Այսօր մենք, ինչպես և 100 տարի առաջ մեր եղբայրական հայ ժողովուրդը, ազգային և կրոնական հողի վրա ենթարկվում ենք հետապնդումների: Մեզ նույնպես փորձում են ֆիզիկապես ոչնչացնել, արգելել մեր լեզուն, կոտրել մեր կամքը: Ուստի հայ ժողովրդի ցավն ու տառապանքները մենք ընկալում ենք` որպես սեփական ցավ ու վիշտ: 100 տարի անց մենք` Դոնեցկի ժողովրդական հանապետության ժողովուրդը, խոնարհում ենք մեր գլուխները այդ ողբերգության բոլոր զոհերի առաջ»,-նշել է Զախարչենկոն:
«Եղբայրական Հայաստանին և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում ապրող բոլոր հայերին ցանկանում ենք խաղաղ երկինք, բարօրություն և բարգավաճում»,- շեշտել է ԴԺՀ ղեկավարը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին