Կանադայում դինոզավրերի արահետ է հայտնաբերվել
Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի հյուսիս-արևմուտքում հայտնաբերել են դինոզավրերի նախապատմական արահետ, որը շուրջ 115-117 մլն տարեկան կլինի: Դրա վրա նախկինի նման հնարավոր է անհետացած կենդանիների հետքեր տեսնել: Այդ մասին հաղորդել է CBS-ը՝ վկայակոչելով Canadian Press-ին:
Արահետը գտնվում է Ուիլլիսթոն լճից ոչ հեռու, Վանկուվերից շուրջ մեկ և կես հազար կմ հեռավորության վրա: Հնագետ Ռիչ Մակրին ասել է, որ այդ տեղանքում, հետքերից դատելով, ապրել է մահացած կենդանիների շուրջ 20 տեսակ: Արահետի մակերեսը այնքան է, որքան ֆուտբոլի երեք դաշտինը: Մասնագետն ասել է, որ դրա վրա մի քանի հարյուր հետք է հայտնաբերվել:
Հնագետի եզրահանգմամբ, այստեղ ապրել են երկու ոտքով քայլող հսկա գիշատիչ ալոզավրեր: Միջինում ալոզավրերը ունեցել են 8,5 մետր երկարություն, իսկ բարձրությունը՝ 3,5 մետր: Ավելի վաղ նրանց մնացորդները հայտնաբերել են Հյուսիսային Ամերիկայում, ինչպես նաև Հարավային Եվրոպայում ու Արևմտյան Աֆրիկայում: