Իսրայելի օդուժը Սիրիայի հետ սահմանային գոտում հարվածներ է հասցրել
Իսրայելի օդուժը Սիրիայի հետ սահմանային Գոլանի բարձունքներում հարվածներ է հասցրել գրոհայինների խմբի վրա: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` հղում կատարելով Associated Press-ին:
Իսրայելի պաշտպանության նախարարությունից հայտարարել են, որ «հարձակումը կանխելու համար» օդային հարվածներ իրականացնելու որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ իսրայելական զորքերը տեսել են «զինված ահաբեկիչների խմբին», որը սահմանին է մոտեցել պայթուցիկ սարքով և մտադիր էր այն գործի դնել իսրայելցիների դեմ:
Օդային հարվածների հետևանքով զոհվածների մասին տեղեկություններ չկան:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին