Ջրհեղեղ Պակիստանում. Կան զոհեր
Պակիստանի հյուսիս-արևելքում ուժեղ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղից մահացել է 37 մարդ, ավելի քան 200-ը ստացել են վնասվածքներ: Այս մասին գրում են արտասահմանյան լրատվամիջոցները:
Աղետի հետևանքով ծառեր ու էլեկտրալարերը պահող սյուներ են ընկել, տներ ավերվել: Տեղական բոլոր հիվանդանոցներում արտակարգ դրություն է հայտարարվել:
Անձրևի հետևանքով լրջորեն տուժել են նաև ենթակառուցվածքները:
Հիշեցնենք, որ նախորդ տարի օգոստոսին Պակիստանի հյուսիսարևելյան շրջաններում տեղացած անձրևների հետևանքով զոհվել է 300 մարդ: Դա ամենամեծ ջրհեղեղն էր 2010-ից հետո, որի ժամանակ մահացավ 1800 մարդ, առանց տան մնաց 10 մլն պակիստանցի:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան