Աշխարհահռչակ գրողները բոյկոտել են ՊԵՆ-Ակումբի մրցանակաբաշխությունը
Աշխարհահռչակ վեց գրողներ հրաժարվել են մասնակցել գրական հայտնի ՊԵՆ-Ակումբ կազմակերպության մրցանակաբաշխությանը, որը որոշել էր նշանավորել ֆրանսիական երգիծական Charlie Hebdo ամսագրի ծառայությունները, հաղորդում է BBC-ն:
Հիշեցնենք՝ 2015-ի հունվարի 7-ին այս ամսագրի խմբագրություն զինված հարձակում էր տեղի ունեցել, որի հետևանքով մահացել էր 12 մարդ՝ այդ թվում գլխավոր խմբագիրն ու երկու ոստիկան:
Գրողները, որոնց թվում է նաև կանադացի գրող Մայքլ Օնտաջեն, հայտարարել են, որ իրենց վիրավորում է այն, որ ամսագիրը ծաղրում է մահմեդականներին:
ՊԵՆ-Ակումբն իր հերթին պնդել էր, որ Charlie Hebdo-ն պայքարում է մարդկանց մի փոքր խմբի կողմից արտահայտվելու ազատության սահմանափակման դեմ: Կազմակերպության նախկին նախագահ Սալման Ռուշդին հայտարարել է, որ բոյկոտին միացող գրողները սխալ են կատարում:
Նշենք, որ Սալման Ռուշդին մահմեդական է և իր «Սատանայական բանաստեղծություններ» գրքի համար Իրանի նախկին հոգևոր առաջնորդ Այաթոլահ Հոմենեյի ֆեթֆայով (հրամանով) դատապարտվել է հեռակա մահապատժի ցանկացած մահմեդական իրավունք ունի Ռուշդիին սպանել աշխարհի ցանկացած կետում: Ներկայումս Սալման Ռուշդին ապրում է Մեծ Բրիտանիայում: Նա բազմիցս առաջադրվել է գրականության Նոբելյան մրցանակի:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում