Հայաստանում առավել շատ որդեգրվել են 1-6 տարեկան երեխաներ
Հայաստանում 2014թ. կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրման ենթակա երեխաների թվաքանակը կազմել է 117, որոնց 40.2%-ն աղջիկներ են: 2014-ի ընթացքում որդեգրվել է 46 երեխա, որից 22-ը՝ աղջիկ: Որդեգրված երեխաներից 12-ը՝ 6-12 ամսական են, 23-ը՝ 1-6 տարեկան, 3-ը՝ 6-10 տարեկան, 5-ը՝ 10-15 տարեկան, 3-ը՝ 15-18 տարեկան: Panorama.am-ին նման տվյալներ տրամադրեցին Ազգային վիճակագրական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, որդեգրման ենթակա երեխաներից 18-ը մինչև վեց ամսական են, 32-ը՝ 6-12 ամսական, 28-ը՝ 1-6 տարեկան, 11-ը՝ 6-10 տարեկան, 25-ը՝ 10-15 տարեկան. 3-ը՝ 15-18 տարեկան:
Որդեգրման ենթակա երեխաներից 47-ն ունեցել են երկու ծնող, 5-ը եղել են միակողմանի ծնողազուրկ, մեկը՝ երկկողմանի ծնողազուրկ, 30-ը՝ միայնակ մոր երեխա, 2-ը՝ ծնողական իրավունքից զրկվածի երեխա, 32-ը՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխա:
Որդեգրման ենթակա երեխաներից 67-ը Երևանից են, 21-ը՝ Լոռիից, 8-ը՝ Կոտայքից, 5-ը՝ Արմավիրից, 4-ական երեխա՝ Սյունիքից և Շիրակից, 3-ական երեխա՝ Տավուշից ու Գեղարքունիքից, 2-ը՝ Արարատից:
Երեխաների որդեգրման համար ցանկություն է հայտնել 244 մարդ: Նրանցից 116-ը Հայաստանում ապրող ՀՀ քաղաքացիներ են, մեկը՝ ՀՀ-ում բնակվող օտարերկրացի, 127-ը՝ արտերկրում բնակվող օտարերկրյա քաղաքացիներ: Որդեգրողների թեկնածուների մեծ մասը՝ 124-ը 30-65 տարեկան են:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ