2014թ-ին աշխատավայրերում դժբախտ պատահարի հետևանքով զոհվել է 9 մարդ
Ըստ հանրապետության կազմակերպություններում աշխատանքային գործունեության ընթացքում ժամանակավոր անաշխատունակության, դժբախտ պատահարների և վնասվածքների վերաբերյալ ստացված վիճակագրական հաշվետվությունների ամփոփ տվյալների, աշխատանքի անվտանգության նորմերի խախտման պատճառով 2014թ. արձանագրվել է 55 արտադրական դժբախտ պատահար: 1 000 աշխատողի հաշվով (նրանց թվաքանակը հաշվարկված է ըստ ներկայացված հաշվետվություններում բերված աշխատողների միջին Ցուցակային թվաքանակների) տուժածների տեսակարար կշիռը կազմել է 0.5:
Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ արձանագրված դժբախտ դեպքերից 15-ը տեղի է ունեցել Երևանում, 26-ը՝ Սյունիքի մարզում, 4-ական դեպք՝ Լոռիի և Կոտայքի մարզերում, 3-ը՝ Շիրակի, 2-ը՝ Արմավիրի, մեկ դեպք՝ Արարատի մարզերում: ԱՎԾ-ի փոխանցմամբ՝ աշխատանքային գործունեության ընթացքում դժբախտ պատահարի հետևանքով նախորդ տարի զոհվել է 9 մարդ: Նշենք, որ, ըստ ԱՎԾ-ի, 2013թ-ին զոհվել է 2 մարդ:
Դժբախտ պատահարների հետևանքով Արարատի, Շիրակի և Սյունիքի մարզերում 1-ական տղամարդ դարձել է II խմբի հաշմանդամ:
Սյունիքի մարզում 1 տղամարդ դարձել է II, 3 տղամարդ III խմբի հաշմանդամ: Աշխատանքի գնալու և աշխատանքից տուն վերադառնալու ճանապարհին տեղի է ունեցել, համապատասխանաբար` 1 և 3 դեպք: Դժբախտ պատահարի հետևանքով աշխատունակությունը մասամբ կորցրած 2 տղա-մարդ հիմնական աշխատանքից փոխադրվել է այլ աշխատանքի:
2014 թ. հանրապետությունում աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության եւ առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման ծախսերը, որոնք տրվում են տուժողին կամ տուժողի մահվան դեպքում դրա իրավունքն ունեցող անձանց, կազմել են 232.2 մլն. դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ