Հայաստանի մշտական բնակչության թիվը նվազել է
Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը 2015թ. ապրիլի 1-ի դրությամբ 2014թ. նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 5.6 հազ. մարդով կամ 0.5% -ով: Panorama.am-ին նման տվյալներ տրամադրեցին Ազգային վիճակագրական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, տարեսկզբի նկատմամբ բնակչության թվաքանակը նվազել է 3.8 հազ. մարդով, ինչը ձևավորվել է բնակչության բնական հավելաճի (1.7 հազ.) և միգրացիայի մնացորդի գնահատված ցուցանիշի (-5.5 հազ. մարդ) տարբերությունով:
2015թ. հունվար-մարտին գրանցված կենդանի ծնունդները 2014թ. նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել են 1.9%-ով, իսկ մահվան դեպքերը՝ 2.9 %-ով: 2015թ. հունվար-մարտին կենսունակության գործակիցը՝ ծնվածների և մահացածների հարաբերակցությունը, կազմել է 122.6%:
2015թ. հունվար-մարտին 2014թ. հունվար-մարտի համեմատ արձանագրվել է 0-1 տարեկան երեխաների մահվան դեպքերի նվազում`3.7%-ով, իսկ մանկական մահացության գործակիցը, 1000 կենդանի ծնվածի հաշվով, նվազել է 0.1 պրոմիլային կետով և կազմել 8.3‰:
2015թ. հունվար-մարտին հանրապետությունում արձանագրվել է 0-4 տարեկան երեխաների մահվան 94 դեպք, որի կառուցվածքում մինչև 1 տարեկան երեխաների մահացության դեպքերը կազմել են 83 %: Մինչև 5 տարեկան երեխաների մահացության գործակիցը (1000 կենդանի ծնվածի հաշվով) կազմել է 9.9‰, տղա երեխաների շրջանում`10.8‰, իսկ աղջիկների` 9.0 ‰:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում