Սաուդյան Արաբիան հերքել է Եմենում ցամաքային զորք մտցնելու մասին տեղեկությունը
Սաուդյան Արաբիան հերքել է Եմենի Ադեն քաղաքում ցամաքային զորք մտցնելու տեղեկությունը, որը իբր պետք է օգներ հուսիների դեմ պայքարող տեղի ուժերին: Այս մասին հայտնում է Euronews-ը:
Լուրերը, որ Ադենի օդանավակայանի մոտ տեղակայվել են «արաբական կոալիցիայի» տասնյակ զինվորականներ, ըստ որոշ տվյալների հատուկ ջոկատայիններ, հայտնել էին տեղի իշխանությունները: Մայիսի 3-ին նաև հայտնի էր դարձել, որ «Միջազգային համաներում» իրավապաշտպան կազմակերպությունը «արաբական կոալիցիային» մեղադրել էր կասետային ռումբեր կիրառելու մեջ:
Կազմակերպությունը նկարներ և տեսանյութեր է ցուցադրել, որոնցում երևում է, թե ինչպես են ապրիլի կեսերին կոալիցիայի ինքնաթիռներից կասետային ռումբեր նետվել Սաադա նահանգում:
Հիշեցնենք, որ ապրիլի վերջին Սաուդյան Արաբիայի ազգային գվարդիայի առաջին զորքերը տեղակայվել էին Եմենի հետ սահմանային գոտում: Նրանք միանալու են սահմանապահներին ու բանակին, որոնք ամրապնդել են ճակատային գիծը մարտի 26-ից, երբ Սաուդյան Արաբիայի գլխավորած միջազգային կոալիցիան օդային հարվածներ սկսեց Եմենում հուսիների դիրքերի ուղղությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց