Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի 3 ծրագրերի վարկային համաձայնագրերի վերաբերյալ խորհրդարանական լսումներ կհրավիրվի
Այսօր ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Արտակ Զաքարյանի նախագահությամբ քննարկվել է 2012 թվականի դեկտեմբերի 8-ին հաստատված` Կիոտոյի արձանագրության Դոհայի փոփոխությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի աշխատակազմից:
Հիմնական զեկուցող, ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը նշել է, որ առաջարկվում է փոփոխություններ կատարել Կիոտոյի արձանագրության «Ա» և «Բ» հավելվածներում, մասնավորապես՝ սահմանել այդ արձանագրության կողմ հանդիսացող զարգացած երկրների կողմից ջերմոցային գազերի արտանետումների կրճատման երկրորդ ժամանակաշրջանի՝ 2013-2022 թթ. քանակական պարտավորությունները:
Հանձնաժողովը որոշել է առաջիկայում հրավիրել խորհրդարանական լսումներ՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի 3 ծրագրերի վարկային համաձայնագրերի վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ