Բեռլինի խանութներ սխալմամբ կրկին կոկաին են մատակարարել
Ավելի քան 400 կիլոգրամ կոկաին է հայտնաբերվել Բեռլինի սուպերմարկետներից մեկում բանանի արկղերում: Aldi խանութների ցանցից հաղորդել են, որ թմրամիջոցը գտել են Կոլումբիայից բերված մրգերի բեռի մեջ: Այս մասին գրում է Ինտերֆաքսը:
Ընդհանուր առմամբ, սխալմամբ Բեռլին են բերել 386 կիլոգրամ կոկաին՝ 15 միլիոն եվրո արժեքով: 2014-ի հունվարին կրկին սխալմամբ կոկաին էին բերել Բեռլին, այդ ժամանակ բանանի արկղերում գտել էին 140 կիլոգրամ թմրանյութ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին