Իրանցիներին արգելել են դաջվածքներ և նորաձև սանրվածքներ անել
Իրանում տղամարդկանց արգելել են անել դաջվածքներ և նորաձև սանրվածքներ: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը՝ հղում անելով ABC News-ին:
«Սանրվածքները, որոնք կառնչվեն սատանայի երկրպագության պաշտամունքին, արգելված են: Ցանկացած սրահ, որտեղ կհամաձայնվեն նման սանրվածքներ անել, կզրկվի լիցենզիայից»,- ասել է Իրանի Տղամարդկանց վարսավիրների ասոցիացիայի նախագահը: Արգելված է տղամարդու ցանկացած սանրվածք, որի դեպքում մազերը դեպի վեր են սանրված լինում: Մազերի համար նախատեսված գել «խելամիտ սահմաններում» թույլատրվում է օգտագործել:
Նոր կանոնների համաձայն, իրանցիները չեն կարող հաճախել սոլյարի և հանել հոնքերը: Տեղական իշխանությունների կարծիքով, այդ ամենը «հակասում է իսլամական արժեքներին»:
Իրանի իշխանությունը խոստորեն հետևում է շարիատի կանոների պահպանմանը: Ոստիկանությունը հսկում է: Բայց վերջին շրջանում երիտասարդների շրջանում տարածվել էր նորաձև սանրվածքները, դաջվածքները և սոլյարի հաճախելը: