Հասարակություն 13:17 05/05/2015

Որևէ ադրբեջանական ռադիոկայան չպետք է լսվի ԼՂՀ տարածքում. Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն

«Լեռնային Ղարաբաղում Հանրային ռադիոյի հեռարձակման հետ կապված մենք ունենք պետական մտածողության առումով բավականին լուրջ բացթողում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասաց Հայաստանի Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանը՝ նշելով, որ ԼՂՀ տարածքում հեռարձակվում է Հանրային ռադիոն, նույն հաճախականության վրա օրական 8 ժամ` տեղական հանրային ռադիոընկերության միջոցով:

«Վերջերս ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ փորձեցինք ինչ-որ լուծման գալ, որպեսզի կարողանանք երկու տարբեր հաճախականությունների զատել՝ Արցախի Հանրային ռադիոն դարձնել 24 ժամ, միևնույն ժամանակ 24 ժամ հեռարձակվի նաև Հանրային ռադիոն»,-հայտնեց Արմեն Ամիրյանը:

Նա ընդգծեց, բազմիցս հարց է բարձրացրել ԼՂՀ FM տարածքն ամբողջությամբ երևանյան ռադիոներով կամ որևէ այլ ազդանշանով զբաղեցնելու մասին, որպեսզի հարևան երկրի ազդանշանները լսելի չլինեն Արցախի տարածքում:

«Տևական շարունակելու եմ այս խնդրով զբաղվել, որևէ ադրբեջանական ռադիոկայան չպետք է լսվի ԼՂՀ տարածքում: Ժամանակի ընթացքում նույն խնդիրը սկսում ենք ունենալ Հայաստանի տարածքում: Երբ շրջում ենք սահմանամերձ շրջաններով՝ տեսնում ենք, որ թուրքական, ադրբեջանական, իրանական ռադիոկայաններն անարգել հասնում են մեր տարածք»,-նշեց բանախոսը:

Նա նկատեց՝ պատճառն այն է, որ հարևան երկրները չեն պահպանում միջազգային կոնվենցիաները և հեռարձակման հզորությունները շատ ավելի բարձր են դնում, քան սահմանված է. «Նույն ճանապարհով մենք պետք է շարժվենք, եթե դիմացինն անօրեն է, մենք էլ պետք է հզորությունները շատացնենք: Մենք իրավասություն ունենք այս հարցը բարձրացնելու, բայց խնդրով պետք է զբաղվեն պատկան մարմինները»:

Լրագրողի դիտարկմանը՝ թե այդ դեպքում ինչու՞ է հանրային ռադիոն հեռարձակվում ադրբեջաներեն և թուրքերեն, Ա. Ամիրյանը պատասխանեց, որ բնական գործընթաց է, երբ հեռարձակում կա հարևան, այդ թվում հակամարտության մեջ գտնվող երկրի լեզվով. «Դա չի նշանակում, որ դու, որպես պետություն պետք է անարգել թողնես նրանց հեռարձակումները հնչեն քո տարածքում: Իսկ հարևան երկրների լեզուներով հեռարձակումը լուծում է պատգամներ փոխանցելու խնդիրը»:

Անդրադառնալով Հանրային ռադիոյում սերնդափոխությանը՝ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենը պատմեց, որ այն ինքնաբերաբար է տեղի ունենում. «Չենք հրաժարվում մեր ավագ սերնդից, փորձում ենք նրանց գիտելիքները, կյանքի փորձը սովորեցնել երիտասարդ սերնդին»:

Վերջում Ա. Ամիրյանն ավելացրեց, որ Հանրային ռադիոն մայիսի 7-ը կնշի իր ավանդական դարձած հանդիպումներով և համերգով:

Նախորդող հրապարակում՝
Հանրային ռադիոն և մշակութային օջախ է, և դասական լրատվամիջոց. Արմեն Ամիրյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:54
Արցախը հանձնած իշխանության կողմից անհեթեթ հայտարարություններ են հնչում. Մինասյան
«Այս ամբիոնից անհեթեթ հայտարարություններ են շարունակում հնչել մի ուժի ներկայացուցչի կողմից, ով հանձնեց Արցախը, տարավ կառափնարան հայ...
Աղբյուր` Panorama.am
12:52
ՊՎԾ-ն ինչպես ԱՆԻՖ-ում է գտել ֆինանսական մսխումներ, այնպես էլ Երևանի քաղաքապետարանում կգտնի. Մանուկ Սուքիասյանը՝ Ավինյանին
«Ոչ մի իշխանություն հավերժ չէ, մի օր գալու է բոլորի պատասխան տալու և նկատողության ժամանակը, և, այո, պատասխանատվություն է լինելու, որ...
Աղբյուր` Panorama.am
12:52
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ
Քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Աղբյուր` Panorama.am
12:37
Առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում խուզարկություններ են իրականացվում
Առողջապահության նախարարությունում ու բուժհաստատություններից մեկում այս պահին խուզարկություններ են իրականացվում։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
12:22
Տնկիները ՀՈԱԿ-ին երկու անգամ թանկ բերում է իջևանյան նույն ընկերությունը, սա կոռուպցիա չէ՞. Պեդրո Զարոկյան
«Եթե սեփական բիզնեսն ունենայիք, արդյո՞ք  կգնայիք արտասահման, ապրանքը նայեիք, ուսումնասիրեիք, այնտեղ ժամանակ անցկացնիք, հետա...
Աղբյուր` Panorama.am
12:14
Արա Ղազարյան. «Freedom House»-ի գնահատականը շատ օբյեկտիվ է, ամեն ինչ սկսեց Կարեն Անդրեասյանի պսևդո գաղափարից
«Ես ինքս էլ՝ որպես փաստաբան զգում եմ դատավորների կաշկանդվածությունը, կարգապահական վարույթների առումով չարաշահում է...
Աղբյուր` Panorama.am
11:57
ԱԺ-ում շնորհավորեցին ՔՊ-ականների ծնունդները
Ազգային ժողովի արտահերթ նիստի մեկնարկին ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն առաջարկեց շնորհավորել ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանին, ՔՊ-ականներ...
Աղբյուր` Panorama.am
11:50
«Եկել եք այստեղ մեյմունություն եք անում». լեզվակռիվ սկսվեց ավագանու կին անդամների միջև
«Դուք ինձ ուղղում եք ինչ-որ մեղադրանքներ, ինձ կարող եք առհասարակ չվստահել, բայց միջազգային փորձագետներին պարտավոր եք վստահել,  ես իմ...
Աղբյուր` Panorama.am
11:46
Մանուկյան. Չէի պատկերացնում որ ՀՀ-ում կունենանք մի իշխանություն, որը կասկածելի, խիստ վտանգավոր թեզեր է հրապարակ նետում
«Իսլամական պետությունը, որը կազմակերպել էր եզիների ցեղասպանությունը 2014 թվականին, միայնակ չէր, «Իսլամական պետության»...
Աղբյուր` Panorama.am
11:45
Վահե Հովհաննիսյան. Սուտ է ասել, սուտ է ասում
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Հեշտ լուծումներ չկան։ Բայց մեզ պարտադրում են անլուծում...
Աղբյուր` Panorama.am
11:16
Ռուսական արտադրության հալվաներում ՍԱՏՄ-ն հայտնաբերվել է «Կադմիում»
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Մեգա Ֆուդ» ՍՊԸ-ում իրականացրած վերահսկողության ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
11:13
Թուրքական իշխանությունն է մշտապես առաջ տարել Հայոց ցեղասպանության զոհերի թիվը կասկածի տակ դնելու գաղափարը. Թաթոյան
«Այս հասկացությունների միջև հավասարության նշան դնելն անթույլատրելի է ինչպես Հայաստանի շահերի, այնպես էլ ցեղասպանությունների միջազգային կանխարգելման գործընթացի տեսանկյունից»։
Աղբյուր` Panorama.am
11:02
«Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամը 5105 քմ տարածք է նվիրաբերում Երևանին
«Նախագծով նախատեսվում է որպես նվիրաբերություն ընդունել «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի սեփականությունը հանդիսացող Անտառային...
Աղբյուր` Panorama.am
10:52
Ջրատար խողովակի վթար՝ Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման միջպետական ճանապարհին
Մ-6‚ Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման միջպետական ճանապարհի 23-րդ կմ-ում տեղի է ունեցել ջրատար խողովակի վթար։ Ճանապարհը սպասարկող...
Աղբյուր` Panorama.am
10:41
Գազաբալոններով բարձված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջված հայտնվել ձորակում
Այսօր՝ ապրիլի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 00:50-ի սահմաններում 24-ամյա Ազատ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Գազամատակարարման պլանային ընդհատումների մասին
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 23-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Օձուն գյուղի Փուշկի թաղամասի...
Աղբյուր` Panorama.am
10:29
Նախատեսվում է առաջին Եվրասիական կինոմրցանակաբաշխությունն անցկացնել 2025 թվականին
Նախարարը հույս է հայտնել, որ նախաձեռնությանը կաջակցեն ԲՐԻԿՍ-ի, ՇՀԿ-ի և ԱՊՀ երկրների գործընկերները։
Աղբյուր` Panorama.am
10:25
Գրիգոր Հարությունյանին և Ալբերտ Մովսիսյանին տրվել է Երևանի ավագանու անդամի մանդատ
Ավագանու հերթական նիստի մեկնարկին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն առաջարկեց ավագանու հաջորդ նիստը գումարել մայիսի 14-ին, ժամը 10։00-ին։...
Աղբյուր` Panorama.am
10:14
ՔԿ. Սամվել Վարդանյանն իրեն թույլ է տվել հակահասարակական վարքագիծ
ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվում է քննություն՝ ապրիլի 15-ին Երևան քաղաքում, հասարակական տրանսպորտում կատարված...
Աղբյուր` Panorama.am
10:07
Այս երկրի թիվ մեկ հերոսը մեր զինծառայողն է, և նա իր առաքելությանը համարժեք վարձատրություն պետք է ստանա. Աբրահամյան
«Թշնամու դեմ մի քանի հարյուր մետրի վրա կանգնած զինծառայողի նկատմամբ իշխանության վերաբերմունքը լավագույն դեպքում ճառերով կամ խոստումներով է արտահայտվում»:
Աղբյուր` Panorama.am
10:04
Ապրիլի 16-ին փոխանակման կետերում դոլարն թանկացել է, ռուբլին և եվրոն՝ էժանացել
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 16-ին ժամը 09:30-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 393.80 դրամ՝ արժևորվելով 0.041դրամով։ Եվրոն և...
Աղբյուր` Panorama.am
09:50
Էդմոն Մարուքյան. Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա
«Սա ծուղակ է, դադարեցրեք  այս քննարկումը։ Թուրքիան ցանկանում է՝ այս հարցը քննարկման առարկա դառնա»,-հայտարարել է հատուկ...
Աղբյուր` Panorama.am
09:46
Ճիշտն ասած ես հիմա նույնիսկ վախով եմ սպասում ապրիլի 24-ի Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը. Սուրեն Մանուկյան
«Չգիտես ինչ նոր թեզ կարող է բերվի դաշտ, որ մենք հետո տասնամյակներով ստիպված կլինենք աշխատել, որ դրա տակից դուրս գանք»:
Աղբյուր` Panorama.am
09:42
Գրողներն իրավական ուժով կպայքարեն հասնելու արդարությանը
Կայացել է Գրողների միության արտահերթ համաժողովը
Աղբյուր` Panorama.am
09:16
«Հրապարակ». Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է առաջ քաշել` խաղաղության պայմանագիր ստորագրելու համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայոց ցեղասպանությունը ժխտելու, կասկածի տակ դնելու, պահանջատիրությունից հրաժարվելու Օվերտոնի...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը ոչ թե իր մտքով ու ցանկությամբ է գործել, այլ իր թիմակիցների ուղղորդմամբ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանն իր թիմակիցների հորդորով է իրավապահներին դիմել՝ իր...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Փաստ». «Փող չունեն» թոշակ բարձրացնելու համար, բայց ոստիկանական զորքերի համար ամսական հավելումը 20 000-ից դարձավ 70 000 դրամ
«Փաստ» թերթը գրում է. «Այն, որ Նիկոլ Փաշինյանի և յուր իշխանության միակ հենարանը մնացել են իրավապահ մարմինները, հատկապես...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». ԵՄ համար հիմք է հանդիսանում Ալմաթիի հռչակագիրը, որը ստորագրվել է երկու երկրների կողմից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացում մեզ համար հիմք է...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Երեք փաստաբանների նկատմամբ բռնության դեպքերին անդրադարձել է «Freedom House»-ը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Freedom House» իրավապաշտպան միջազգային կազմակերպությունը հրապարակել է տարեկան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

STOP NIKOL գրառման համար ոստիկանները բաժին են տարել Վահագն Չախալյանին
09:54 15/04/2024

STOP NIKOL գրառման համար ոստիկանները բաժին են տարել Վահագն Չախալյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}