Անթալիայում հանգիստն անցկացնողների թիվն էականորեն կրճատվել է
Ընթացիկ տարվա առաջին 4 ամիսներին Թուրքիայի Անթալիա ծովափնյա հանգստավայրում զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 12.7 %-ով. նախորդ տարվա 1.31 մլն-ի փոխարեն այս տարի այցելել են 165 հազարով ավելի քիչ արտասահմանցի զբոսաշրջիկներ: Այս մասին հայտնում է Զբոսաշրջային հյուրանոցների և օպերատորների միջերկրյածովյան միության կայքէջը:
Անթալիա այցելողների ընդհանուր հոսքը կարճատվել է Ռուսաստանից(-39%), Նիդերլանդներից(-26.7%), Դանիայից(-28.9%), Ուկրաինայից, Իսրայելից:
Անթալիայում հանգստացողների մեջ առաջին հորիզոնականը զբաղեցնում են գերմանացիները, և վերջիններիս հոսքը այս տարվա 4 ամիսների ընթացքում ավելացել է 5.7%-ով՝ կազմելով 490 հազար զբոսաշրջիկ:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում