Հասարակություն 10:00 06/05/2015

Թանգարանը ցուցադրում է հայ մշակույթի նմուշները՝ ռուսների կողմից դրանք փրկելուց մեկ դար անց. Սասունյան

 Անցյալ շաբաթ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված երևանյան միջոցառումներից վերադառնալու ճանապարհին, այցելեցի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու հայ մշակույթի նմուշների աննախադեպ ցուցահանդեսի բացման արարողությանը, որոնք ռուս ազգագրագետները Ցեղասպանության ժամանակ փրկել էին Արևմտյան Հայաստանից:
Ահա այդ բացառիկ ցուցահանդեսի անհավատալի նախապատմությունը. 1916 թվականին ռուսական ռազմական արշավների ժամանակ, երբ Արևմտյան Հայաստանը ժամանակավորապես ազատագրվեց Օսմանյան կայսրությունից, Սանկտ Պետերբուրգի Ազգագրության ռուսական թանգարանը թույլտվություն խնդրեց Նիկոլայ 2-րդ ցարից Վանի շրջան գիտական արշավախումբ ուղարկելու համար, որպեսզի հավաքեն հայ մշակույթի գործերը՝ փրկելով վերահաս կորստից: Ցարը անհապաղ տվեց իր համաձայնությունը՝ մակագրելով իր ձեռագրով. «Հաստատել: Պետք է շտապել»:

Ազգագրագետների մի փոքր խումբ՝ Ալեքսանդր Միլլերի գլխավորությամբ, 1916 թ. հունիսի 10-ին, երկարատև ու վտանգավոր ճանապարհորդությունից հետո հասավ Վան: Երկու շաբաթվա ընթացքում նրանք տեղի բնակիչներից գնեցին ընդհանուր թվով 513 առարկա՝ 396 հայկական, 110 ասորական, 5 քրդական և 2 թուրքական: Արվեստի գործերի թվում էին հայկական ազգային տարազներ, ոսկերչական զարդեր և գորգեր՝ Վան, Ալուր, Բիթլիս, Մոկս, Մուշ, Շատախ քաղաքներից և շրջակա գյուղերից: Իրենց այցելության ընթացքում գիտնականները 60 լուսանկար էին արել՝ բնապատկերների, պատմական հուշարձանների, կառույցների և որոշ բնակիչների: Այս բոլոր նյութերը տեղափոխվել էին Սանկտ Պետերբուրգ ռուսական զինվորականների պաշտպանության ներքո:

Քրտնաջանորեն հավաքված այս մշակութային արժեքները, զարմանալիորեն, հարյուր տարի մնացել էին ռուսական թանգարանի նկուղում և երբեք չէին ցուցադրվել… Թվում է, թե բոլորը մոռացել էին դրանց գոյության մասին մինչև երկու տարի առաջ, երբ Սանկտ Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանը իմացավ այս արվեստի գործերի մասին և տեղեկացրեց Հայաստանի իշխանություններին, տեղի հայ համայնքի ղեկավարներին և Հայ ոսկերիչների միությանը:

Շնորհիվ Հայ ոսկերիչների հիմնադրամի և Ռուսաստանի ազգագրության թանգարանի համատեղ հսկայական ջանքերի՝ այդ ցուցանմուշները, որոնք մեկ դար շարունակ պահվում էին թանգարանի պահոցներում, անցյալ շաբաթ վերջապես ցուցադրվեցին Սանկտ Պետերբուրգում: Հայ ոսկերիչների հիմնադրամը և ռուսական թանգարանը լույս ընծայեցին «Արևմտյան Հայաստանի մշակութային գանձերը» խորագրով տպավորիչ պատկերագիրք, որը ներկայացնում էր 1916 թ. Վանի շրջանից հավաքված արվեստի գործերը՝ մինչև Վանի վերագրավումն ու ցեղասպանական ոչնչացումը օսմանյան թուրքական զորքերի կողմից:

Ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի ունեցավ 2015 թ. ապրիլի 27-ին, Ռուսաստանի ազգագրության թանգարանում: Բացման արարողությանը ներկա էին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, Սանկտ Պետերբուրգի նահանգապետի տեղակալ Օլգա Կազանսկայան, Ռուսաստանի ազգագրության թանգարանի տնօրեն Վլադիմիր Գրուսմանը, Հայ ոսկերիչների հիմնադրամի նախագահ Պիեռ Աքելյանը, Հայ ոսկերիչների միության նախագահ Գագիկ Գևորգյանը և Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ղեկավար Կարեն Մկրտչյանը:

Զարմանալի չէր, որ երբ հայտնի դարձավ, որ Ազգագրության ռուսական թանգարանում գտնվում են արվեստի արժեքավոր գործեր Վանի շրջանից, Սանկտ Պետերբուրգում Թուրքիայի հյուպատոսը կապվեց թանգարանի հետ՝ պնդելով, որ այդ իրերը հանդիսանում են Թուրքիայի Հանրապետության սեփականությունը և պահանջեց վերադարձնել դրանք: Թանգարանի տնօրինությունը մերժեց թուրքական դիմումը, քանի որ այդ առարկաները գնվել էին դրանց տերերից 1916 թվականին:
Որքան էլ տարօրինակ է, սակայն թուրք դիվանագետները հանդգնում են պահանջել հայ արվեստի գործերը՝ դրանց տերերին սպանելուց, նրանց տներն այրելուց և ունեցվածքը թալանելուց հետո... Մնում է միայն հուսալ, որ Թուրքիայի կառավարությունը անմիտ գտնվելով առաջ կգնա և հայց կներկայացնի ռուսական թանգարանի դեմ ՝ փորձելով պահանջել այս ցուցանմուշները: Նման դատը հավելյալ կհրապարակայնացնի թուրքական պատասխանատվությունը՝ Հայոց ցեղասպանության, հայկական մշակութային օջախների թալանի և հայերի նախնիների հայրենիքը բռնազավթելու համար...

Հարյուր տարի անց մեկ այլ արշավախումբը պետք է ուղարկել թուրքական թանգարաններ և գրադարաններ՝ Ցեղասպանության ժամանակ թալանված հայ մշակույթի գործերը, ձեռագրերը և այլ թանկարժեք իրեր հայտնաբերելու և վերականգնելու համար: Հայցեր պետք է ներկայացվեն թուրքական բոլոր կառույցների դեմ, որտեղ պահվում են նման հայկական արժեքներ: Եթե տեղական թուրքական դատարանները մերժեն պահանջը, ապա հայերը պետք է դիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ հայկական մշակութային ժառանգության այս վաղակորույս և թանկագին բեկորները վերականգնելու համար: Նման իրավական ջանքերը փոխհատուցում պահանջելու ևս մեկ միջոց կհանդիսանան մեկ դար առաջ ցեղասպանության ժամանակաշրջանում հայ ժողովրդի կրած վիթխարի կորուստների համար...

Պետք է Ռուսաստանի թանգարանի ուշագրավ ցուցահանդեսի շրջագայությունը կազմակերպել աշխարհ
ի բոլոր հայկական համայնքներում. Աթենք, Բեյրութ, Բեռլին, Բոստոն, Բուենոս Այրես, Լոնդոն, Լոս Անջելես, Մոնրեալ, Մոսկվա, Նյու Յորք, Փարիզ, Թեհրան, Տորոնտո, Սան Ֆրանցիսկո, Սան Պաուլո, Սիդնեյ, ինչպես նաև Երևան ու բազմաթիվ այլ քաղաքներ: Աշխարհը թո ՛ղ տեսնի այս փոքր հավաքածուն, որը մաս է կազմում հսկայական մշակութային արժեքավոր ժառանգության, որ հայ ժողովուրդը կորցրեց Հայոց ցեղասպանության ժամանակ 1.5 միլիոն մարդկային զոհերի հետ միասին:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:22
«Քանի ժամ է` հարսը սպասում է». տավուշցիները ճանապարհը չբացեցին նշանդրեքի գնացողների համար
Տավուշի մարզի բնակիչները Վրաստան տանող ճանապարհը չբացեցին անգամ նշանդրեքի գնացողների համար։ Sputnik Արմենիայի տեսանյութում երևում է, թե ինչպես...
Աղբյուր` Panorama.am
18:17
Ղազարյան, ինձ հետո մատով չխոսես. քաղաքացին՝ ՆԳ նախարարին
«Ոսկեպարի համար էլ պայքարելու եմ, Հայաստանի ցանկացած հողի համար էլ պայքարելու եմ»,- ասաց Տավուշի մարզի բնակիչներից մեկը՝ ՆԳ նախարար...
Աղբյուր` Panorama.am
18:03
Արգենտինան աջակցում է Հայաստանին և ճանաչում նրա տարածքային ամբողջականությունը․ ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան
«Մենք խստորեն հետևում ենք տարածքային ամբողջականության վերաբերյալ միջազգային օրենքներին»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:01
Իշխանյանը դիմել է Համասյանին՝ դադարեցնել համերգը, դուրս գալ և անհամաձայնությունը հայտնել Տավուշում տեղի ունեցողի հետ
«Ձեր գլխի վրայից թռել են, ձեզ չեն հարցնում ու հանձնում են ձեր տարածքները»:
Աղբյուր` Panorama.am
17:56
Եթե 50-60 հազար մարդ հավաքվի, ուժայինների ղեկավարները վիճելու են՝ ով է առաջինը ձերբակալելու Փաշինյանին. Սուրենյանց
«Եթե մնա Նիկոլ Փաշինյանին, սահմանադրական փոփոխություն կհայտարարի  երկրում ընդամենը մեկ հարցով՝  որ իքնը հռչակվի ցմահ...
Աղբյուր` Panorama.am
17:33
Տավուշի գյուղերի հանձնումը թշնամուն ուղղակիորեն ազդելու է Հայաստանի բոլոր քաղաքացիների վրա. Հայկ Նահապետյան
«Տավուշի գյուղերը հանձնելուց հետո փակվում է  Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։ Շրջանցող ճանապարհ չկա։ Գազամուղն այդ հատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:24
«Զվարթնոց»-ում տնկվեցին 1540 նոր ծառաթփատեսակներ
 Այսօր  «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում տնկվեցին 1500  թուփ  հասմիկ և ...
Աղբյուր` Panorama.am
17:17
Փրկարարները դին դուրս են բերել ձորակից
Ապրիլի 20-ին, ժամը 09։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
17:05
Տավուշցիները շարունակում են փակ պահել Երևան-Թբիլիսի ճանապարհը
Տավուշի մարզի բնակիչները շարունակում են փակ պահել Երևան Թբիլիսի միջպետական ճանապարհը։ Նրանք իրենց ակցիան սկսել են դեռ երեկ երեկոյան, երբ...
Աղբյուր` Panorama.am
16:50
Խաղաղության օրակարգի համատեքստում 5 ամսում 2 շատ կարևոր իրադարձություն է եղել. Փաշինյան
«Մեր պետությունը գոյաբանական լրջագույն վտանգների ու սպառնալիքների առաջ է կանգնած»,- Լոռու մարզի «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
16:43
Սողոմոն Թեհլիրյանի ազգականներն արժեքավոր նյութեր են հանձնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին
Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հյուրընկալվել էին Սողոմոն Թեհլիրյանի հորեղբոր որդու՝ Սամվելի թոռնուհիները` Արփի Օսկանյանը և...
Աղբյուր` Panorama.am
16:23
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կհասնի մինչև +32-ի
Հայաստանի տարածքում ապրիլի 20-ի և 23-ի  կեսօրից հետո, 21-22-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ,...
Աղբյուր` Panorama.am
16:18
Խnշտանգված Սամվել Վարդանյանը հստակ ցույց է տվել դեպքի վայրը, տեսագրություն պահպանված չէ. Ռուբեն Մելիքյան
 ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին հանրային տրանսպորտում իր քաղաքացիական դիրքորոշումը հայտնած Սամվել Վարդանյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը...
Աղբյուր` Panorama.am
16:01
ԱԳՆ հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանն ու օրենքներին. Ղազարյան
«ԱԳՆ հայտարարությունն  սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովների հանդիպման ու արդյունքների մասին, ամբողջությամբ հակասում...
Աղբյուր` Panorama.am
15:48
Շատ շուտ մենք կտեսնենք արդեն Սյունիքի միջանցքի հարցն է բացահայտվելու. Արթուր Խաչիկյան
«Սա Տավուշով չի սահմանափակվելու. հարց է՝ 4 գյուղից և մյուս 4 գյուղից հետո ի՞նչ է լինելու մնացածի հետ։ Շատ շուտ մենք կտեսնենք արդեն...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ադրբեջանի ձեռքը բացի միակողմանի զիջումներից տվեցին նաև պատերազմի բարաթ. Սուրենյանց
«Մի անփառունակ ստախոսի արկածների հետևանք է ստեղծվածը։ Բայց չէի կանխատեսել, որ նման սրընթաց զարգացումներ են լինելու»,- լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
15:21
Մեկ անգամ ևս հիշեցնեմ՝ տարածքային փոփոխությունների հարցը կարող է բացառապես լուծվել հանրաքվեով. Գևորգ Դանիելյան
«Խնդրի իրավական կողմը գրեթե ոչ ոքի չի հետաքրքրում, ամեն ինչ դարձել է զուտ կենցաղային հարթությամբ իրացվող քաղաքականության նյութ»։
Աղբյուր` Panorama.am
14:53
Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել. Կիրանցին՝ ՆԳ նախարարին
«Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս։ Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել։  Մենք թուրքից ավել բան չենք գրավել»,-...
Աղբյուր` Panorama.am
14:41
Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից. Փաշինյան
«Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից»,- այս մասին Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝...
Աղբյուր` Panorama.am
14:21
Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիայի կառավարությանը ներկայացուցիչներ ուղարկել Բաքու
Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի  որդին՝ Դավիթ Վարդանյանը կոչ է արել Ֆրանսիայի...
Աղբյուր` Panorama.am
14:12
Դերասան Արամայիս Սարգսյանը «Անահիտ»-ը Երևանից տարել է Վանաձոր՝ համալրելով իր մրցանակների հավաքածուն
Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» 4-րդ մրցանակաբաշխությունում  ռեժիսոր էդգար Բաղդասարյանի «Յաշան ու Լեոնիդ...
Աղբյուր` Panorama.am
14:00
Ներքին գործերի նախարարը ժամանեց Տավուշ
Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վայր քիչ առաջ ժամանեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։ «Եկել եմ՝ մի հատ հասկանամ, ի՞նչնէ ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Բագրատ Սրբազան. Այս գործընթացը խաբերությամբ արված գործընթաց է, այն պետք է կասեցվի
«Տավուշը պետք է  դարձնենք ամրոց, հիմա մենք պետք է խոսենք մեր անելիքների մասին»,-Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:36
Ոստիկանները պահանջում են՝ տավուշցիները բացեն ճանապարհը
Ոստիկանները պահանջում են, որ չորս գյուղերի բնակիչները բացեն ճանապարհը, վերականագնեն երթևեկությունը։ Գյուղացիներն ասում են՝ վտանգված է մեր...
Աղբյուր` Panorama.am
13:28
Րաֆֆի Ասլանյան. Պետք է դուրս գալ հրապարակային պայքարի, հեռացնել րոպեական հաճույքների համար թշնամուն հանձնված ՀՀ ապիկար իշխանությանը
Փաստաբան, Երևանի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պետք է հասկանա, որ խոսելու ժամանակը վաղուց անցել...
Աղբյուր` Panorama.am
13:05
Վահե Հովհաննիսյան. Հարգելի «արևմտամետներ», չե՞ք զարմանում, թե ինչու է Արևմուտքն այդքան արագ ողջունում Հայաստանի զիջումները
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է. «Մենք երեկվանից քննարկում ենք՝ ի'նչ թուղթ հրապարակվեց, ո'ր...
Աղբյուր` Panorama.am
12:58
Իրանցի փորձագետ. Չորս գյուղերի հանձնումն Ադրբեջանին պաշտոնական Երևանի սխալն է
Ծաղկաձորում ընթացող փորձագիտական քննարկմանն Իրանի Իսլամական համալսարանի դոկտոր Ահմադ Քազեմին հայկական լսրանին անկեղծ ասել է՝ ...
Աղբյուր` Panorama.am
12:32
Սոս Հակոբյան. Հայաստանում դիկտատուրան զարգացում է ապրում
«Հրապարակի» զրուցակիցը փաստաբան Սոս Հակոբյանն է: «Հրապարակ»- Հայաստանում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ադրբեջանի ձեռքը բացի միակողմանի զիջումներից տվեցին նաև պատերազմի բարաթ. Սուրենյանց
17:48 20/04/2024

Ադրբեջանի ձեռքը բացի միակողմանի զիջումներից տվեցին նաև պատերազմի բարաթ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}