Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա
Հանրապետության տարածքում` մայիսի 7-ի գիշերը, 9-11-ին` գիշերը և օրվա երկրորդ կեսին, շրջանների զգալի մասում, 7-ի ցերեկը Սյունիքում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ: Մայիսի 8-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ:
ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը 8-ին կբարձրանա 3-4, 11-ին` ևս 2-3 աստիճանով:
Երևանում՝ մայիսի 7-ի գիշերը, 9-11-ին` գիշերը և երեկոյան ժամերին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
Մայիսի 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: