Կառավարության անդամները կայցելեն դպրոցներ՝ մասնակցելու Վերջին զանգի միջոցառումներին
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կառավարության անդամներին կոչ արեց մասնակցել մայիսի 22-ին տեղի ունենալիք Վերջին դասին և Վերջին զանգին:
«Կառավարության կողմից ձևավորված գեղեցիկ ավանդույթ կա: Յուրաքանչյուր տարի նախարարներն իրենց նախընտրած դպրոցում մասնակցում են այս տոնակատարություններին: Խնդրում եմ, որպեսզի այս անգամ ևս կառավարության անդամներն իրենց օրակարգում ներառեն այդ միջոցառումներին մասնակցությունը»,- գործադիրի նիստում ասաց Ա.Աշոտյանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ նախարարին առաջարկեց, որպեսզի ներկայացնեն ցանկը, ուր պետք է այցելեն կառավարության անդամները: Վարչապետը կարևորեց գործադիրի ներկայացուցիչների մասնակցությունը տոնական այդ միջոցառումներին:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ