Վանաձորի մանկատունը նոր տնօրեն ունի
Վանաձորի մանկատան տնօրենի պաշտոնի համար նախապես հայտարարված մրցույթում հաղթել է Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց, երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի գլխավոր մասնագետ Մարինե Դավթյանը: Այդ մասին Panorama.am-ը տեղեկանում է Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության լրատվական ծառայությունից:
Նշենք, որ երկար տարիներ այս պաշտոնում էր Արշալույս Հարությունյանը, որը նույնպես մրցույթում պայքարում էր այդ պաշտոնի համար: Բացի այդ, Վանաձորի մանկատան տնօրենի պաշտոնի համար պայքարում էր նաև մանկատան աշխատակից Սիլվա Բարխուդարյանը: Տարբեր տեղեկությունների համաձայն, տնօրեն դարձած Մարինե Դավթյանի հովանավորը ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն է: