Ամերիկացի տղան քոլեջն ավարտել է 11 տարեկանում՝ երեք դիպլոմով
Ամերիկացի Տանիշկ Աբրահամը ավարտել է քոլեջը 11 տարեկանում, գրում է «Գազետա, ռու»-ն՝ հղում անելով The Los Angeles Times-ին: Նա Սակրամենտոյում American River College-ում կրտսեր մասնագետի երեք դիպլոմ է ստացել: Տղան մաթեմատիկա է սովորել, բնական գիտություններ և օտար լեզու:
Իր թվիերում Աբրահամը գրել է, որ հրաշալի է զգում, քանի որ իրականացրել է իր առաջին «մանկական քայլերը» դեպի մեծ նպատակ:
Աղբյուրի փոխանցմամ, եթե ամեն ինչ ծրագրածի պես ընթանա, ապա ամերիկացի տղան ցանկանում է բժիշկ դառնալ և բժիշկ-հետազոտող, ինչպես նաև Նոբելյան մրցանակակիր և ԱՄՆ նախագահ: Այժմ նա մտադրված է ստանալ բակալավրի աստիճան:
Աբրահամը 2014-ին դարձել է ավագ դպրոցի ամենաերիտասրդ շրջանավարտներից մեկը: Այդ ժամանակ նա շնորհավորական նամակ էր ստացել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից: