Անասնաբուծությունը դինամիկ աճ է գրանցում Հայաստանում. փոխնախարար
Անասնաբուծությունը դինամիկ աճ է գրանցում Հայաստանում: Այս մասին այսօր լրաոգրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գրիշա Բաղիյանը՝ հավելելով, որ միայն 2014թ-ին տարբեր կենդանիների մասով գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակն ավելացել է 1.7-4.1 տոկոսով:
Բացի այդ, ըստ նրա, ավելացել է նաև կենդանական ծագման արտադրատեսակների ծավալները՝ 2.5-11.2 տոկոսով: Այսպիսով, մսի արտադրությունը նախորդ տարի կազմել է 163,3 հազար տոննա, կաթի արտադրությունը՝ 700 հազար տոննա, ինչպես նաև արտադրվել է 638,8 մլն հատ ձու. «Այս թվերը խոսուն են, և, իրոք, վերջին չորս տարիներին գյուղատնտեսության այս ճյուղն ունեցել է դրական տեղաշարժ»:
Փոխնախարարի խոսքերով՝ այս ամենը մի շարք ծրագրերի և գյուղացիական տնտեսությունների քրտնաջան աշխատանքի արդյունք է: Նա նաև ասաց, որ իրանակացված ծրագրերի շրջանակներում տավարաբուծության զարգացման նպատակով Հայաստան են ներմուծել տոհմային երինջներ եվրոպական մի շարք երկրներինց:
«Ներմուծված և տեղական երիջների խաչասերման արդյունքում ստացվել են բարձր մթերատվությամբ անասուններ, որոնք ապահովում են տարեկան 4,5-7,5 հազար լիտր կաթ, մինչդեռ տեղական կովերը տալիս են 2-2,2 հազար լիտր կաթ»,-նշեց փոխնախարարը՝ հավելելով, որ այս տարի առաջին անգամ հայ տնտեսավարողները տոհմային բարձր մթերատու երինջներ է վաճառել Վրաստանին:
«Արտահանվել է 200 գլուխ տոհմային երինջ և համապատասխան պայմանագրեր են կնքվել՝ հետագայում արտահանման ծավալներն ավելացնելու համար»,- ասաց նա:
Այսպիսով, ըստ Գ.Բաղիյանի, գյուղատնտեսության նախարարությունը շարունակելու է անասնաբուծության զարգացման ծրագրերը: Այս տարի նախատեսվում է ընդհանուր առմամբ ներկրել 500 գլուխ կենդանի:
Փոխնախարարը նշեց նաև, որ խոզաբուծության, ոչխարաբուծության, ինչպես նաև թռչնաբուծության զարգացման ուղղությամբ նույնպես աշխատանքներ են տարվում. «Սպիտակի տարածաշրջանում վերականգնվել է նախկին թռչնաբուծական տնտեսությունը և այստեղ նախատեսվում է տարեկան արտադրել շուրջ 2000 տոննա թռչնամիս: Եթե մենք կարողանանք բոլոր մարզերում ունենալ նման կազմակերպված թռչնաբուծական տնտեսություններ, ապա կարող ենք ապահովել թռնամսի ներքին պահանջարկի 70-75 տոկոսը»:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ