Մենք աղանդի հետ չենք աշխատել. Սփյուռքի նախարար
Հայ Ավետարանական եկեղեցին աղանդավորական կազմակերպություն չէ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե նախարարությունն աղանդավորական կազմակերպության՝ «ավետարանչական» եկեղեցուն է հովանավորում:
«Ավետարանչական եկեղեցի չկա: Կա Հայ Ավետարանական եկեղեցի և Ավետարանչական ընկերակցություն: Հայ Ավետարանական եկեղեցին 160 տարի առաջ է ստեղծվել: Այն աղանդ չէ, և գրեթե բոլոր երկրներում մասնաճյուղեր ունի, և 1992 թվականից Հայաստանում գրանցված կազմակերպություն է: Հայ Ավետարանական եկեղեցին քրիստոնեկան ուղղություն է, մենք աղանդի հետ չենք աշխատել: Ես որսիչ սարք չեմ կարող դնել և ճշտել՝ մարդը, որ ներս մտավ, ինչպիսին է: Եթե դուռը փակեմ, կգրեք՝ ի՞նչ բյուրոկրատիզմ է »,- նշեց նախարարը:
Նա տեղեկացրեց, որ նախարարությունն աշխատում է Սփյուռքի բոլոր 30 հազար կազմակերպությունների հետ:
Խոսելով մամուլի այն հրապարակումներից, թե Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան նշանակվելու համար պետք է լքի նախարարի պաշտոնը, նա ընդգծեց, որ դա իրականությանը չի համապատասխանում. «Լավ հասկանում եմ, որ լրագրողները նման բաներ են գրում՝ հետաքրքրություն ստեղծելու համար: Ոչ մի պաշտոն հավերժ չէ, և ոչ մի պաշտոնյա չպետք է մտածի, որ այս աթոռը պետք է իր հետ չգիտեմ ուր տանի»:
Նախարարն ավելացրեց, որ բոլորը, ովքեր տանը նստած ստեղծագործում են սփյուռքի նախարարության մասին, ուղղակի մեղք են:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները