Իրաքում և Սիրիայում ԻԼԻՊ-ի դեմ գործողությունները ԱՄՆ-ին արժեցել են 2 մլրդ դոլար
Իրաքում և Սիրիայում «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» դեմ ռազմական գործողությունների ծախսերը ապրիլի 9-ի դրությամբ կազմել են 2.1 մլրդ դոլար, հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Սթիվ Ուորենը:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», Ուորենը պարզաբանել է, որ հաջորդ շաբաթ 2000 հատ AT-4 ձեռքի հակատանկային նռնականետ կմատակարարեն Իրաք: Ակնկալվում է, որ հակատանկային զենքը արյունավետ միջոց կլինի զրահապատ մեքենաների դեմ, որոնք լայնորեն օգտագործում են գրոհայինները:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան Իրաքում ԻԼԻՊ-ի դիրքերի ուղղությամբ օդային հարվածներ է իրականացնում 2014 թվականի օգոստոսից, իսկ Սիրիայում` հոկտեմբերից:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում