Դիմա Բիլանի կանխատեսմամբ՝ Ռուսաստանի ներկայացուցիչը կընդգրկվի լավագույն եռյակում
«Եվրատեսիլ»-ում 2008-ի մասնակից Դիմա Բիլանը կարծում է, որ մրցույթում Ռուսաստանի այս տարվա ներկայացուցիչ Պոլինա Գագարինան եզրափակիչ փուլում հաջող է հանդես գալու: Երգիչը նշել է, որ հաղթող եռյակում Գագարինան անպայման կլինի, հնարավոր է նույնիսկ առաջին տեղը զբաղեցնի:
«Լենտա.ռու»-ի հաղորդմամբ, առաջին կիսաեզրափակիչից հետո բուքմեյքերները կանախատեսել են, որ Ռուսաստանի ներկայացուցիչը կզբաղեցնի 2-րդ տեղը: Մրցույթի ֆավորիտը համարում են Շվեդիայի ներկայացուցչին: Ֆավորտների ցուցակում երրորդը Իտալիան է, այնուհետ՝ Ավստրալիան: Եզրափակիչին մասնակցում է 27 մասնակից:
Նշենք, որ բրիտանական հեղինակավոր «The Guardian» պարբերականն անդրադարձել է այս տարվա Եվրատեսիլ ամենամյա երգի մրցույթին և փորձել գուշակել մրցույթի արդյունքները` եզրափակչից առաջ: Ըստ պարբերականի, մրցույթում հաղթելու է Հայաստանը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին