«Եվրատեսիլ 2015»-ի հաղթողն՝ ըստ wiwiblogs-ի առցանց քվեարկության
«Եվրատեսիլ 2015»-ի միջազգային մրցույթը լուսաբանող wiwiblogs.com կայքն ընթերցողների շրջանում մարտից առցանց քվեարկություն էր սկսել: Քվեարկությանը մասնակցել է 122,484 մարդ: Մրցույթից առաջ կայքը ներկայացրել է քվեարկության արդյունքները:
Ըստ քվեարկության արդյունքների, մրցույթում հաղթելու է Վրաստանի ներկայացուցիչը: Հայաստանը 12-րդն է:
1.Վրաստան
2. Ալբանիա
3. Իտալիա
4. Իսպանիա
5. Շվեդիա
6. Ռուսաստան
7. Էստոնիա
8. Նորվեգիա
9. Սլովենիա
10. Բելգիա
11. Ադրբեջան
12. Հայաստան
13. Մեծ Բրիտանիա
14. Հունաստան
15. Ավստրալիա
...
Նշենք, որ այսօր կայանալու է մրցույթի եզրափակիչ փուլը: Ելույթ է ունենալու 27 երկրի ներկայացուցիչ: Մրցույթին ընդհանուր առմամբ մասնակցում էր 40 երկրի ներկայացուցիչ:
Հայաստանը ներկայացնող «Genealogy» խումբն այսօր ելույթ է ունենալու 6-րդ համարի ներքո:
Հիշեցնենք, որ Բրիտանական հեղինակավոր «The Guardian» պարբերականն անդրադարձել է այս տարվա «Եվրատեսիլ» ամենամյա երգի մրցույթին և փորձել գուշակել մրցույթի արդյունքները` եզրափակչից առաջ: Ըստ այդմ՝ Հայաստանն առաջին տեղում է: