Հասարակություն 17:23 25/05/2015

Մարտին Սարգսյանը ներկայացրել է վերջին մեկ տարվա ընթացքում իրականացրած գործունեությունը

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների կողմից գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման գծով 2014 թվականին հավաքագրվել է շուրջ 3 միլիարդ 697 միլիոն դրամ, որը նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ ավելացել է շուրջ 1,3 %-ով, իսկ պետական տուրքի գծով փաստացի գանձվել է շուրջ 884 միլիոն դրամ, որը տարեկան նախատեսվածի համեմատ ավելացել է շուրջ 1,1 %-ով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացնելով Կադաստրի պետական կոմիտեի կողմից վերջին մեկ տարվա ընթացքում իրականացրած գործունեությունը՝ հայտնել է կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը:

Կադաստրի պետական կոմիտեի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ այս տարվա գրեթե հինգ ամիսների ընթացքում հավաքագրվել է շուրջ 1 միլիարդ 131 միլիոն դրամ, որը նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ նվազել է 17 տոկոսով, իսկ պետական տուրքի գծով փաստացի գանձվել է շուրջ 279 միլիոն 532 հազար դրամ, որը տարեկան նախատեսվածի համեմատ նվազել է 15,5 տոկոսով: 

Մ. Սարգսյանը նշել է, որ ՀՀ կառավարության որոշումներով նույն ժամանակահատվածի համար նախատեսված միջոցառումներից ու գերակա խնդիրներից 2014 թվականի համար նախատեսվածը կադաստրի պետական կոմիտեի կողմից ամբողջությամբ և սահմանված ժամկետներում կատարվել է, 2015 թվականի համար նախատեսվածը գտնվում է ընթացքում և կատարված է 5 ամսվա համար նախատեսվածը:

Դրանք են` 2014 թվականի համար նախատեսված երկու միջոցառումները.

«Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի՝ ըստ նպատակային նշանակության (կատեգորիաների) հողերի 2014 թվականի կադաստրային գները (արժեքները) և կադաստրային զուտ եկամտի չափերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացումն ու կառավարության կողմից դրա հաստատումը և մյուսը.

«Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ 2014 թվականի հաշվետվության (հողային հաշվեկշռի) մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացումն կառավարության կողմից դրա հաստատումը: Ընդ որում, նույն միջոցառումները նախատեսված են նաև 2015 թվականի համար, որոնցից առաջինը մարտ ամսին արդեն կատարվել է, իսկ երկրորդի համար ժամկետը նախատեսված է սեպտեմբեր ամսին:

Եվ 2014 թվականի համար նախատեսված գերակա խնդիրները.

Մոտ 154 միլիոն 709 հազար դրամ ընդհանուր արժողությամբ WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) գեոդեզիական կոորդինատային համակարգում մեկ միասնական քարտեզագրական հիմքի ստեղծումը, որի հիմնական նպատակն է WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) գեոդեզիական կոորդինատային համակարգում մեկ միասնական քարտեզագրական հիմքի ներդրումը, որի համար Հայաստանի Հանրապետության Շիրակի և Սյունիքի մարզերի համայնքների վարչական սահմանների նկարագրման քարտեզների ու հատակագծերի համադրման հիման վրա իրականացվում է սահմանների ամրացում բնության մեջ, ինչպես նաև համադրման եղանակով տեղագրական և կադաստրային քարտեզների ճշգրտում` հիմք ընդունելով հանրապետությունում բազային հանդիսացող 1:10000 մասշտաբի տեղագրական օրթոֆոտոհատակագծերը և քարտեզները:

Կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղեկացմամբ՝ թվային տեղագրական քարտեզները հիմնականում ստեղծվել են ՀՀ համայնքների կադաստրային քարտեզագրման աշխատանքներն ավարտելուց հետո` հանութագրման տարբեր եղանակներով տարբեր տարիների ընթացքում ստացված նյութերի հիման վրա, որի պատճառով հնարավոր չէր կատարել նշված երկու քարտեզների համադրման աշխատանքները. «Այսօր ստեղծելով այդ հնարավորությունը` մենք կարող ենք համադրման շնորհիվ բացահայտել որոշ շեղումներ, որոնք հետևանք են վերը նշված տեխնոլոգիական պատճառների:  Աշխատանքի իրականացման արդյունքում ստեղծվել է նաև Շիրակի և Սյունիքի մարզերի համադրված, բաց հրատարակման տեղագրական, կադաստրային և համայնքների վարչական սահմանների նկարագրման քարտեզներ, ինչպես նաև ազգային գեոդեզիական ցանցի հետ կապակցված համայնքների սահմանների հանգուցային և շրջադարձային կետերի կոորդինատներ»:

Նա նաև նշել է, որ համայնքների վարչական սահմանների նկարագրման քարտեզների ու հատակագծերի համադրման և սահմանների ամրացման նպատակով մինչև 2014 թվականը նմանատիպ աշխատանքեր կատարվել էին հանրապետության մյուս 8 մարզերում նույնպես և այսօր հանրապետության ողջ տարածքում այդ աշխատանքներն իրականացվել են, սակայն դրանից հետո «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարված փոփոխությունների հիման վրա 2-րդ հատվածի տարածքները համայնքների վարչական սահմաններում ներառելու հետևանքով անհրաժեշտություն է առաջացել նման աշխատանքներ իրականացնել նաև վարչական սահմաններում ներառված այդ հատվածներում, ուստի համայնքների սահմանների ամրացման և (ՎԻ ՋԻ ԷՍ 84) «WGS-84» համակարգի ամբողջական ներդրումն ավարտելու համար 2015 թվականին որպես գերակա խնդիր նախատեսվել են Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզում` 61 համայնք, Արարատի մարզում` 27 համայնք և Արմավիրի մարզում` 14 համայնք, որոնք 2015 թվականի 5 ամիսների համար նախտեսվածի մասով կատարվել են և գտնվում են ընթացքի մեջ:

«2014 թվականի համար նախատեսված մյուս գերակա խնդիրը մոտ 46 միլիոն 389 հազար դրամ ընդհանուր արժողությամբ Գյումրի քաղաքի 820 հա տարածքում ժամանակակից պահանջներին բավարարող Բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծումն է, որը քաղաքի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին անհրաժեշտ է տնտեսության տարբեր ոլորտների խնդիրների արդյունավետ լուծման, բնական և տնտեսական ռեսուրսների վերաբերյալ քարտեզագրական և տեքստային տվյալների պետական միասնական տեղեկատվական բանկի ստեղծման և ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացման համար»,-հայտնել է Մ. Սարգսյանը:

Այդ տարածքի վրա բազային երկրատեղեկատվական համակարգի համար ստեղծվել է 13120 հա-շերտ և տվյալների բազա է մուտքագրվել 82000 տարր, որի արդյունքում Գյումրի քաղաքի ևս 820 հեկտար տարածքի համար ունենք բազային երկրատեղեկատվական համակարգի տեղեկատվական բանկ, որը արտացոլում է տեղանքի արդիական հավաստի և ամբողջական պատկերը տվյալ ժամանակահատվածում և պարունակում է գրաֆիկական և տեքստային հետևյալ տվյալները.

1. Վարչական սահմանը.
2. Աշխարհագրական անվանումները.
3. Անշարժ գույքը, այդ թվում` հողային ֆոնդը, շենք-շինությունները, դրանց գտնվելու վայրը (հասցեն), կադաստրային ծածկագրերը.
4. Ջրագրությունը.
5. Ռելիեֆը.
6. Գծային ենթակառուցվածքները, այդ թվում`

1) երկաթգծեր և ավտոմոբիլային ճանապարհներ (միջպետական, պետական, տեղական նշանակության).
2) գազատարներ, ջրատարներ, նավթամուղեր (վերգետնյա, ստորգետնյա).
3) հեռահաղորդակցության կապուղիներ (վերգետնյա, ստորգետնյա).
4) բարձր լարման էլեկտրահաղորդագծեր (վերգետնյա, ստորգետնյա).
5) կոմունալ ենթակառուցվածքներ (վերգետնյա, ստորգետնյա):

«Հարկ է նշել, որ Գյումրի քաղաքի ևս 817 հա տարածքի համար նման աշխատանքներ իրականացվել են 2013 թվականին, իսկ այս տարվա համար նախատեսված է Գյումրի քաղաքի (որի ընդհանուր տարածքը կազմում է 4429,5 հա) ևս 1396 հա տարածքի համար, որոնք գտնվում են ընթացքի մեջ: Պետք է նշեմ, որ բազային երկրատեղեկատվական համակարգերի ստեղծման ուղղությամբ աշխատանքներն իրականացվել են դեռևս 2005 թվականից և 2005-2012 թվականներին իրականացվել ու ավարտվել են Երևան քաղաքի ամբողջ տարածքում: Հետագայում անհրաժեշտ է իրականացնել նաև Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքների երկրատեղեկատվական համակարգերի ստեղծման աշխատանքները»,-ընդգծել է նա:

Նրա խոսքերով՝ համայնքների երկրատեղեկատվական համակարգը հիմք է հանդիսանալու գերատեսչական տարբեր ոլորտների, այդ թվում` քաղաքաշինական, բնապահպանական, արդյունաբերական, անշարժ գույքի կադաստրի, տարածքների պլանավորման, գյուղատնտեսական հողերի հաշվառման, հողերի միավորման, հողերի օգտագործման և գոտիավորման սխեմաների կազմման, գույքահարկի և գնահատման բազաների ճշգրտման, վարչական և տնտեսական գործունեության, մելիորացիայի, երկրաբանական հետախուզական աշխատանքների, անտառտնտեսության, արտակարգ իրավիճակների ժամանակ օպտիմալ և օպերատիվ որոշումների կայացման, հանրապետության մարզերի, համայնքների և առանձին տարածքների զարգացման, օպտիմալ պլանավորման և այլ ոլորտների խնդիրների լուծման համար:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}