«Յուրաքանչյուր մարդ պարտավոր է օրական օգտագործել առնվազն 350 գրամ ուրախացնող ուտելիք»
Լավ տրամադրության գրավականը ճիշտ ուտելիքն է, որը տրիպտոֆան ամինաթթու է պարունակում, ինչպես նաև էնդորֆիններ:
Օրինակ էնդորֆին լիուլի կա շոկոլադում, այն 100 տոկոսով բարձրացնում է տրամադրությունը: Սակայն գիտնականները շոկոլադին երկրորդ տեղն են տալիս: Գիտնականները պնդում են, որ յուրաքանչյուր մարդ պարտավոր է օրական օգտագործել առնվազն 350 գրամ ուրախացնող ուտելիք: Դա օգնում է խուսափել սթրեսներից, նվազեցնել ագրեսիվությունը, կարգավորել զայրույթն ու բացասական զգացումները: Այս մասին գրում է argumenti.ru կայքը:
Այսպիսով, առաջին տեղում տապակած կարտոֆիլն է, երկրորդը՝ շոկոլադը, երրորդը՝ կարմիր և սև խավիարը: Ցանկում են նաև կաթը, պանիրը, թռչնամիսը, խոզի միսը, տավարի միսը, ընկույզը: