Ծառուկյանը հայտնել է իր դիրքորոշումը` իրավունք ունի՞, թե ոչ. Կոտայքի մարզպետը՝ Աբովյանի քաղաքապետի ընտրությունների մասին
Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց, որ դեռ չի հասցրել ծանոթանալ մարզի բոլոր խնդիրներին, սակայն վստահ է, որ իր մոտ ամեն ինչ ստացվելու է:
«Շատ ուժեղ կկարողանամ գլուխ հանել, իսկ ո՞վ է կասկածում»,- ասաց մարզպետը:
Հարցին, թե որակական ո՞ր հատկանիշների համար է հենց նա ընտրվել Կոտայքի մարզպետի պաշտոնում, Կ.Գուլոյանը նկատեց, որ երևի լավ աշխատանքի համար:
Նշենք նաև, որ մարզպետը լրագրողներին ասաց, որ իրեն քաղաքական հարցեր չտան, քանի որ ինքը ապաքաղաքականացված է:
Այդուհանդերձ, լրագրողները հետաքրքրվեցին, թե Աբովյանի քաղաքապետի ընտրություններում ում է սատարելու, Կ.Գուլոյանն ասաց, որ սատարելու է Վահագն Գևորգյանին, քանզի, ըստ մարզպետի, նա կկարողանա կրել այդ պատասխանատվությունը, իսկ համայնքի ղեկավար աշխատելը այդքան հեշտ բան չէ: Լրագրողի դիտարկմանը, թե ինքը փաստորեն սատարում է Գագիկ Ծառուկյանի թեկնածուին, Կոտայքի մարզպետը պատասխանեց. «Իսկ որտե՞ղ է գրված, որ նա Ծառուկյանի թեկնածուն է։ Իմիջայլոց, ասեմ, ու Վահագն Գևորգյանը երբեք էլ չի եղել Գագիկ Ծառուկյանի օգնականը, պարզապես Ծառուկյանը, որպես մեծամասնական պատգամավոր, հայտնել է իր դիրքորոշումը; Իրավունք ունի՞, թե ոչ, ինձ թվում է՝ ունի»:
Հարցին, թե համաձայն չէ, որ ամբողջ Կոտայքի մարզը տվել են Ծառուկյանին, Կ.Գուլոյանը պատասխանեց. «Այդ ի՞նչ հարց եք տալիս, ի՞նչ նշանակում է դա, Կոտայքի մարզը Հայաստանից անջատվա՞ծ է»:
Նախորդող հրապարակում՝
Ես չեմ էլ հրաժարվում, որ Ծառուկյանի փեսան եմ. Կոտայքի մարզպետ
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ