Ես չեմ էլ հրաժարվում, որ Ծառուկյանի փեսան եմ. Կոտայքի մարզպետ
«Երևի լավ եմ աշխատել, դրա համար էլ նշանակեցին մարզպետ», -այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը` պատասխանելով հարցին, թե իր ո՞ր հատկանիշների շնորհիվ է նշանակվել այդ պաշտոնին:
Կարապետ Գուլոյանը, հիշեցնենք, ԲՀԿ նախկին նախագահ, այժմ գործարար, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի փեսան է:
Հարցին, թե Ծառուկյանի գործոնը չի՞ նպաստել իր նշանակման հարցում, Գուլոյանը պատասխանեց. «Իսկ որևիցե մի տեղ լսել ե՞ք, որ Ծառուկյանի պարագան կա իմ նշանակման հետ»:
Հարցին, թե Ծառուկյանի փեսան լինելը դեր չի՞ խաղացել իր նշանակման հարցում, Գուլոյանը պատասխանեց. «Ես չեմ էլ հրաժարվում, որ Ծառուկյանի փեսան եմ: Չէ, էդ դեր չի խաղացել»: