Ադրբեջանից վերադարձած ամուսինները սպառնում են ցած նետվել շենքի տանիքից
Արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան քաղաքի կենտրոնում: Ամուսիները սպառնում են ցած նետվել Խորենացու փողոցի թիվ 25 շենքի տանիքից:
ՏԿԱԻՆ-ից Panorama.am-ին հայտնեցին, այսօր ժամը 14.55-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները բարձրացել են Խորենացու փողոցի թիվ 25 շենքի տանիք և ցանկանում են ինքնասպանություն գործել՝ նետվելով տանիքից: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը, մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Ամուսիները՝ Եղիշե Գևորգյանն ու նրա կինը վերջերս են երեխաների հետ Հայաստան վերադարձել Ադրբեջանից: Ըստ որոշ տեղեկությունների վերջիններս ունեն գույքահարկի հետ կապված խնդիրներ:
Հինգ հոգուց բաղկացած հայկական ընտանիքը ինքնակամ է հատել հայ-ադրբեջանական սահմանը, որտեղ ապաստան է խնդրել:
Ընտանիքի հայրը` բազմակի դատված Եղիշե Գևորգյանը 2010 թ հունվարի 10-ին «Երազ» մակնիշի մեքենայով հատել է Ադրբեջանի սահմանը` Նախիջևանի ուղղությամբ: Այսպիսով, Գևորգյանների ընտանիքը փախստականներ են, այլ ոչ թե գերիներ:
Նախորդիվ`
Ադրբեջանից վերադարձած ընտանիք. Մենք դավաճաններ չենք (տեսանյութ)
Ադրբեջանը Հայաստանին է հանձնել սահմանն անցած հայ ընտանիքին