Արտասահմանյան գործուղումների քանակը պետք է կրճատել. Հովիկ Աբրահամյան
Գործադիրն այսօրվա նիստում որոշում ընդունեց փոփոխություններ կատարել բյուջետային եռամսյակային հատկացումներում: Մասնավորապես, նախագծի նպատակն է 2015 թվականի պետական բյուջեում բյուջետային հատկացումների եռամսյակային վերաբաշխման եղանակով ավելացնել «Արտասահմանյան պաշտոնական գործուղումներ» ծախսային ծրագրի գծով նախատեսված առաջին կիսամյակի գումարը 60 մլն դրամով` անփոփոխ թողնելով նշված ծրագրի գծով նախատեսված հատկացումների տարեկան գումարը:
ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը նշեց, որ առաջարկը պայմանավորված է առաջին կիսամյակում նախատեսված ծախսերի լիարժեք կատարմամբ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադառնալով կառավարության գործուղումներին՝ նշեց, որ պետք է կրճատել դրանց քանակը։
«Իհարկե պետք է քննարկենք, և որը կարևոր է, պետք է անպայման գնան մեր պատվիրակությունները։ Բայց եթե կարևորությունն ավելի քիչ է, ուրեմն, իմ կարծիքով, մենք պետք է մերժենք»,- ասաց վարչապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին