Նոբելյան մրցանակակիր ֆիզիկոս Լեդերմանը աճուրդի է հանել մրցանակը
Ամերիկացի փորձարարական ֆիզիկայի մասնագետ, Նոբելյան մրցանակակիր Լեոն Լեդերմանը վաճառքի է հանել իր մրցանակը: Աճուրդում մեդալի նախնական գինը սահմանվել է ավելի քան 325,000 ամերիկյան դոլար: Հաղորդում է The telegraph-ը:
«Մրցանակը արդեն 20 տարի շարունակ դրված էր իմ դարակներից ինչ-որ մեկում: Ես որոշում կայացրեցի վաճառել այն և ինձ թվում է, որ դա տրամաբանական որոշում է»,- անդրադառանալով մրցանակի վաճառքին նշել է գիտնականը:
Հաղորդվում է, որ Լեդերմանը Նոբելյան մրցանակը ստացել է ֆիզիկայի ոլորտում երկու այլ գիտնականների հետ միասին` ենթաատոմային մասնիկի հայտնագործման համար:
Նորբելյան մրցանակակրի կինը հավելել է, որ հրաշալի է ունենալ նման մրցանակ, սակայն «դա այն ամենը չէ, ինչի կարիքը իրենք ունեցել են»:
Հաղորդվում է, որ սա երկրորդ դեպքն է, երբ Նոբելյան մրցանակը վաճառքի է հանվում այն ժամանակ, երբ վերջինիս տերը դեռ ողջ է: