Ոստիկանապետը կարգադրել է բացառել բերքը շուկա տեղափոխող հողագործներին խոչընդոտելու ցանկացած դեպք
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը նախօրեին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գյուղատնտեսական աշխատանքների և հատկապես գյուղմթերքի իրացման շրջանում հողագործներին ցուցաբերվելիք օժանդակության և աջակցության խնդիրները: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության լրատվական ծառայությունից:
Ոստիկանության պետը ճանապարհային ոստիկանության, պարեկապահակային ծառայության և համապատասխան տարածքային բաժինների պատասխանատուներին կարգադրել է բացառել բերքը շուկա տեղափոխող հողագործներին խոչընդոտելու ցանկացած դեպք, անհրաժեշտության դեպքում աջակցել նրանց ինչպես ճանապարհներին, այնպես էլ համայնքներում, արձագանքել բոլոր դիմումներին ու խնդրանքներին:
Վլադիմիր Գասպարյանն ընդգծել է, որ անցումն աշխատանքային այսպիսի ռեժիմի ոստիկանության և՛ ծառայողական, և՛ քաղաքացիական պարտքն է հողագործին, որն իր դժվար աշխատանքով երկիր է կերակրում: