«Մարդկության պարտություն». Վատիկանը միասեռական ամուսնությունների օրինականացման մասին
Իռլանդիայում միասեռական ամուսնությունների օրինականացումը «մարդկության պարտությունն է»: Հայտարարել է Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինը: Այս մասին հայտնում է «Ռոսբալտ»-ը:
«Ես շատ հիասթափված են հանրաքվեի արդյունքներից: Եկեղեցին պետք է ակտիվացնի իր ջանքերը, որպեսզի հասցնի այս հաղորդագրությունը: Ես իրականում չեմ կարծում, որ մենք պետք է այն համարենք քրիստոնեական սկզբունքների պարտություն, այլ նաև մարդկության պարտություն»,- հայտարարել է կարդինալը:
Հիշեցնենք, որ Իռլանդիայում անցած ուրբաթ օրը կայացած հանրաքվեի արդյունքներով միասեռական ամուսնությունները օրինականությանը կողմ են քվերակել ընտրողների 62.1%-ը, իսկ դեմ` 37%-ը: Ավելի վաղ ԵՄ անդամ երկրներում նմանատիպ որոշումները ընդունվել են ազգային խորհրդարանների մակարդակով: