Կիրա Նայթլին լույս աշխարհ է բերել իր առաջնեկին
Հոլիվուդյան դերասանուհի Կիրա Նայթլին լույս աշխարհ է բերել իր առաջնեկին: Սակայն, ինչպես գրում է tatler.ru-ն, երեխայի անվան, սեռի, ծննդյան օրվա մասին երիտասարդ ծնողները չեն շտապում մանրամասներ հայտնել: Իհարկե նրանք բացառություն չեն, իրենց ընտանիքի համալրման մասին չեն հրապարկել նաև Սքարլետ Յոհանսոնը, Զոյ Սալդանը, Բլեյք Լայվլին:
Այսպիսով, Կիրա Նայթլին և նրա ամուսինը՝ երաժիշտ Ջեյմս Ռայթոնը պաշտոնական հայտարարությամբ դեռ հանդես չեն եկել: Բայց, ինչպես միշտ, զույգերի շրջապատում կան մարդիկ, ովքեր պատրաստակամորեն զրուցել են լրագրողների հետ և հաստատել՝ Կիրան արդեն իրականացնում է մայրիկի նոր դերը:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում